Սա միապետական հանրապետություն է և ԱԺ-ն բուտաֆորիայի դեր է խաղում․ ԱԺ-ն միասնական պատասխանատվություն է կրում․ Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Երևանի ՀովհԹումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիշերային հայտնի գրառման շուրջ քննարկումներ են ծավալվել, Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում որոշակի պարզաբանում տվեց՝ ասելով, որ ինքը պարզապես ուզում է հանդիպել առաջնագծից եկած տղաների հետ, որպեսզի լսի նրանց՝ որպես ճշմարտության կրողների, և եթե դավադրություն է եղել, մեղավորները պատժվեն։ «Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կո՞չ է անում, որտե՞ղ է այդպես գրված»,- հարց հնչեցրեց Փաշինյանը։ Պարո՛ն Բաբայան, Դուք ինչպե՞ս եք ընկալել այդ գրառումը, և արդյո՞ք Ձեր տեսակետը փոխեցիք:

-Ես գրառումն ընկալել էի այնպես, ինչպես մեր հանրության մեծամասնությունը։ Քաղաքացիական պատերազմ չէի ասի, բայց, բոլոր դեպքերում, որոշակի քաղաքացիական բախում, հակադրություն: Կարծում եմ՝ երկրի ղեկավարը կամ ղեկավարները պետք է նաև ծանր-թեթև անեն, թե ինչպես է ընկալվելու իրենց արտահայտությունը։ Դրա համար ընդունված է, որ կան խորհրդականներ, որոնք մշակում են, բոլոր հետևանքների մասին մտածում են, որպեսզի հետագայում կարիք չլինի դա տարբեր ձևերով մեկնաբանել, առավել ևս, որ սա դիվանագիտական բանակցությունների մասին արտահայտվող միտք չէ, որը հատուկ ոչ հասկանալի ձևով է ասվում, որպեսզի հետո կարողանաս քո ուզած ձևով մեկնաբանել, այլ ժողովրդին դիմելու մի ձև: Ասեմ ավելին, որովհետև սա ինձ համար ամենացավոտ թեման է, ես այս մասին ասում եմ վերջին 10 օրվա ընթացքում, որ սա մեծ սպառնալիք է մեզ համար։ Այդ քաղաքացիական պատերազմ, բախում՝ ինչպես ուզում եք անվանեք, համարում եմ, որ դա ավելի մեծ չարիք է, քան նույնիսկ ցեղասպանությունը, որովհետև այն ազգը պառակտում է, իրար դեմ է լարում, և ես կարծում եմ, որ բոլորիս պարտականությունն է՝ այնքան ճիշտ արտահայտել սեփական միտքն ու կարծիքը, որ այն տարբեր մեկնաբանությունների առիթ չհանդիսանա։

-Նորանկախ Հայաստանը քաղաքական արյունահեղություններ է տեսել տարբեր տարիներին։ Ի՞նչ է տեղի ունենում հիմա, ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնում, իշխանությունը և նրա կողմնակիցներն արձագանքում են այդ հանրահավաքներին, տարբեր մեկնաբանություններ են հնչում, հակադրվում են, ԱԱԾ-ն հայտարարեց, որ բացահայտել է խումբ, որը պատրաստվում էր մահափորձ իրականացնել Փաշինյանի նկատմամբ։ Ձեր կարծիքով՝ կա՞ այդպիսի, օդի մեջ կախված լարման վտանգ, և արդյո՞ք, Ձեր գնահատմամբ, քաղաքական ուժերը գիտակցում են պահի լրջությունը, մթնոլորտն այդ աստիճան չսրելու գիտակցությունը կա բոլոր քաղաքական ուժերի մոտ։

-Սա ցույց է տալիս, որ ունենալով 30 տարվա պետականություն՝ մեր պետական կառույցները ավելի շատ ձևական բնույթ են կրում, քան իրենց բովանդակությամբ համապատասխանում են այն դերակատարմանը, որն իրենց տրված է։ Կա քաղաքական մտքի տկարություն, որը թույլատրում է արյունալի բախումը, և դրա հաստատումն է, որ մենք 30 տարվա ընթացքում բազմաթիվ դեպքեր ենք տեսել, երբ զենքի ուժով, արյուն թափելով փորձել են քաղաքական հարցեր լուծել, իհարկե՝ ամենաազգանվեր պատճառաբանությամբ։ Եվ կարծում եմ, որ մենք շատ երկար ժամանակ ինքներս մեզ խաբել ենք, մեր պետական մարմիները Սահմանադրությունն ավելի շուտ ձև են ենթադրել, քան բովանդակություն։ Բերեմ հասարակ համեմատություններ՝ նախագահական հանրապետություն և պառլամենտական, արդյո՞ք մենք մեծ տարբերություններ ենք զգում։ Ո՛չ։ Տեսնում ենք, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա սա ավելի շուտ միապետական հանրապետություն է, և այդ ինստիտուտները, առավել ևս՝ ԱԺ-ն, խաղում է բուտաֆորիայի դեր, որպեսզի մենք աշխարհին ներկայանանք, որ ահա մենք ունենք նաև ԱԺ։ Կանխատեսելով Ձեր մյուս հարցը, թե ի՞նչ պետք է անենք, պետք է ամեն ինչ դնենք իրենց տեղը։ Մենք ունենք ԱԺ, պատգամավորներն ունեն առաջնային մանդատ, ինչը շատ կարևոր է, և չնայած մեր ընտրական համակարգը համամասնական է, համաձայն Սահմանադրության՝ պատգամոր դառնալուց հետո նրանք ազատ են իրենց խոսքի, դիրքորոշման մեջ և առաջնորդվում են միայն իրենց սեփական խղճի և ընտրողների հանդեպ ունեցած պարտավորությունների, բայց ոչ երբեք կուսակցական պատկանելության, սա շատ կարևոր է:

-Դա այդպե՞ս է, թե՞ այդպես պետք է լիներ…

-Այդպես գրված է օրենքով, այդպես պետք է լինի, ուրիշ բան է, որ այդպես չի եղել։ Եվ օրինական պատասխանատվությունը, որովհետև երկիրը չի կարող ղեկավարվել առանց այդ պատասխանատվությունը կրող մարմինների, որոնք և իրար բալանսավորում են և իրարից անկախ են, մենք մշտապես հայտնվելու ենք այս իրավիճակում, երբ այդ «բուտաֆորիա» կոչվածը հայտնվելու է մի իրավիճակում, երբ չի կարողանալու արագ արձագանքել և օրենքի սահմաներում կայացնել որոշում, որոշումները նորից ընդունվելու են ճնշման տակ, արտաքին խաղացողների շահագռգռվածության տակ և այլն։ Բայց մենք ունենք Ազգայի ժողով՝ դուր է գալիս, դուր չի գալիս, ով ինչպես է քվեարկել, կապ չունի՝ սա միակ մարմինն է, որն ինքն է ընտրել վարչապետ և ինքն է պատասխան տալիս ժողովրդի առաջ, մենք մեր պատասխանատվության բաժինը հանձնել ենք իրենց, և նրանք պետք է կարողանան այդ պատասխանատվությունը կրել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան