ԱՄՆ հետախուզության երեք ձախողումները ԼՂ-ում ուսումնասիրության կարիք ունեն․ The National Interest

Լուրեր

04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Փորձագետ Մայքլ Ռուբինը The National Interest-ում հերթական հոդվածն է հրապարակել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ՝ այս անգամ անդրադառնալով ամերիկյան հետախուզության ձախողումներին։

Ռուբինը գրում է, որ հիմա ԼՂ-ում լռություն է, ռուս խաղաղապահներն էլ շփման գծում դիրքեր են զբաղեցնում։ Նույնիսկ լավագույն ժամանակներում Վաշինգթոնի ուշադրությունը քիչ էր, իսկ հիմա, երբ ընտրությունների ձայների վերահաշվարկ է, նախագահի փոփոխություն, առավել ևս։
Սակայն, ըստ հոդվածագրի, Կոնգրեսը ավելի մեծ պատասխանատվություն ունի։ Ընտրությունների ավարտից հետո Սենատն ու Ներկայացուցիչների պալատը պիտի հետաքննեն ԼՂ-ի հակամարտության հետախուզական երեք ձախողումները։

Առաջին հարցը, ըստ հեղինակի, ակնհայտ է․ արդյո՞ք Միացյալ Նահանգները տեղյակ էր պատերազմի բռնկումից։ Պարզ էր, որ Բաքուն իր ռազմական ծրագրերը համաձայնեցրել է Անկարայի հետ։ Մարտի 26-ին պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը չչեղարկեց Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրում ենթադրող 907 օրենքը՝ պնդելով, որ Ադրբեջանը դիվանագիտական ճանապարհով է լուծելու վեճը։

«Բիգանն ու Պետդեպը ստու՞մ են, թե՞ նրանց խաբել է Ադրբեջանը։ Ինչո՞ւ էր Բաքվում ԱՄՆ դեսպանատունն անտեղյակ»,- այս հարցերն է բարձրացնում Ռուբինը։
Երկրորդ ձախողումը, ըստ փորձագետի, Ռուսաստանի ներգրավվածությունն է։ Ռուսաստանի հրաժարումը Մինսկի խմբի նախկին պայմանավորվածություններից հարցեր է առաջացնում։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդյո՞ք հնարավորություն տեսավ տարածաշրջան ռուսական զորքեր մտցնելու և արեց դա, թե՞ նա օգտագործում էր Մինսկի խմբում Ռուսաստանի մասնակցությունը որպես ասիմետրիկ պատերազմի ռազմավարություն՝ ԱՄՆ-ին ոչ անկեղծ դիվանագիտությամբ շեղելու համար»,- գրում է Ռուբինը։

Եվ, վերջապես, երրորդ ձախողումը Թուրքիան է։ Անորոշ է մնում հարցը՝ արդյո՞ք ռուս-թուրքական պայմանագիրն ունի այլ բաղադրիչ, որով Պուտինը լքեց Հայաստանին։ Հեղինակը ենթադրում է, որ դա կապված է սիրիական հարցի հետ։

Փորձագետը նշում է, որ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի ելքը ԱՄՆ շահերին չի համապատասխանում։ Ըստ նրա՝ Պետդեպարտամենտն ու ԱՄՆ հետախուզությունը, կարծես, անակնկալի եկան։ Այն պետք է Կոնգրեսի երկու կուսակցությունների և մյուսների համար հրամայական լինի՝ որոշելու, թե ինչո՞ւ։

Էմմա Չոբանյան