Չեմ կարծում՝ ՀՀ-ն ունեցել է պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որը պատրաստ չի եղել վճարել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
Բոլորը

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմը կանխարգելելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանձևին: Այս մասին նոյեմբերի 16-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պատերազմին ներգրավվելու: Պատերազմի կանխարգելման համար ՀՀ-ն պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին և, ինչպես մի քանի անգամ ասել եմ, այն առանձնահատկությամբ, որ այն կետում, երբ Հայաստանի համար որևէ տարբերակ ընդունելի կլինի, հաջորդ կետում Ադրբեջանն իր դիրքորոշումն ավելի էր կոշտացնելու: Պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է ՀՀ օրակարգում, բայց երբեք չի եղել պատերազմի կանխարգելում ամեն գնով կամ ամեն ինչի գնով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որը պատրաստ չի եղել վճարել:

Մանրամասները՝ տեսանյութում: