ԲՀԿ-ն հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով

Լուրեր

28.08.2026 | 11:44
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավորը
28.08.2026 | 11:42
Վարչապետի որոշմամբ արդարադատության 4 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026 | 11:37
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել Poland Open-ում
28.08.2026 | 11:33
Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026 | 11:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 11:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.02%-ով և կազմել 4597.50 դոլար
28.08.2026 | 11:07
Արարատ գյուղի զբոսայգու ամբողջ տարածքը վերադարձվել է համայնքին
28.08.2026 | 10:55
Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 469-ի
28.08.2026 | 10:50
Չեմպիոնների լիգա. Հայտնի են առաջին զամբյուղի ակումբների ու «Սլովանի» մրցակիցները
28.08.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 28-ի դրությամբ
28.08.2026 | 10:33
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» վիճակահանության 4-րդ զամբյուղում է
28.08.2026 | 10:31
Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ Օնտարիո լիճը վերանվանելով «Ամերիկա լիճ»
28.08.2026 | 10:23
Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման դադարեցումներ կլինեն
28.08.2026 | 10:15
«Երևանի վերջին պահանջները զարմանք են առաջանում». Լավրովը՝ երկաթուղու շուրջ իրավիճակի մասին
28.08.2026 | 10:02
Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու գործով նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

«Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը, գուցեև, հնարավորություն տար մեղմացնելու արհավիրքը, նվազեցնելու զոհերը և տարածքային կորուստները: Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղված հանդիպման առաջարկը մերժել է:

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով»,- ասված է ԲՀԿ-ի հայտարարությունում: