Ընդդիմությունը պետք է ասի` զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե՞ ոչ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությունից ակնկալում է քաղաքական հարցերում բռնության և զենքի կիրառումը բացառող հայտարարություն: Այս մասին Փաշինյանը խոսեց նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում` անդրադառնալով Հայաստանում առկա ատելության խոսքի վերաբերյալ հարցին:

«Ազգային ժողովի նախագահի հետ այն, ինչ տեղի ունեցավ, փառք Աստծո Հայաստանում վերջին 2,5 տարվա ընթացքում ոչ մի ընդդիմադիրի հետ նույնիսկ դրան մոտ բան տեղի չի ունեցել և ոչ էլ տեղի կունենա: Եթե մոնիտորինգ անենք սոցիալական ցանցերում, դեռ հարց է, թե ով է ավելի շատ թիրախավորվել վերջին 2,5 տարվա ընթացքում: Այն, որ երկրում մթնոլորտը պետք է լացավնել, ատելության մթնոլորտը բացառել, դա փաստ է, որի հետ ոչ ոք չի վիճում: Բայց դրա համար պետք են կոնկրետ գործողություններ ոչ միայն իշխանության կողմից: Ես հայտարարում եմ, որ այն, ինչ այս գիշեր փորձեցին վերագրել մեզ, բացառված է, որ մեր գործողություններում լինի այսպիսի գործիքակազմ: Թող ընդդիմությունն ինքն էլ հայտարարի` բռնությունն ու զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե ոչ: Եթե բացառում է, ապա մենք ունենք անհրաժեշտ նախապայմանները նաև երկխոսելու, քննարկելու ու համատեղ ուժերով իրադրությունը հաղթահարելու համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության, Ազգային ժողովի, վարչապետի պաշտոնական կեցավայրի դեմ տեղի ունեցած հարձակումները, բռնություններն ու գույքի ոչնչացումը քաղաքական ուժերի մեծամասնությունը չի դատապարտել:

«Միթե այն պատճառով, որ իրենք են կազմակերպել դա: Ինչպես կարող են իրենք իշխանությանը մեղադրել ատելության խոսք քարոզելու մեջ»,- նշեց վարչապետը: