Քարվաճառի հանձնումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը. Հաջիև
Քաղաքականություն
15.11.2020 | 15:34Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը Մոսկվայի միջոցով դիմել է Ադրբեջանին՝ 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը, Քարվաճառի հանձնումը հետաձգելու համար. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ մյուս շրջանների վերադարձի ժամանակացույցը մնացել է նույնը:
Այս տեղեկությունը Factor.am-ը փորձեց ճշտել պաշտոնական Երևանից, սակայն, վարչապետի, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների մամուլի խոսնակները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։
Մերի Մարտիրոսյան