Մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը. վարչապետ

Լուրեր

28.08.2026 | 12:34
Ռուսական զորքերը հարվածել են Կիևի մարզում «Նովայա Պոչտա»-ի պահեստներին, Զապորոժիեում՝ «Էպիցենտր» հիպերմարկետին
28.08.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է «Ինտեր Մայամին»
28.08.2026 | 12:14
Լավրովը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին // Պաշտոնյաներ կմեկնեն ԱՄՆ՝ TRIPP-ի հարցով բանակցությունների․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 12:11
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակում Կառավարությունում
28.08.2026 | 12:08
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
28.08.2026 | 12:06
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ապրիլին․ գործը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է 2024-ից, ներգրավված է 60 քննիչ․ Դավիթ Կոստանդյան
28.08.2026 | 12:01
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը չի հարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի վրա
28.08.2026 | 11:55
Փաշինյանի որոշումներով Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, իսկ Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարող
28.08.2026 | 11:46
Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է ՔԿԾ պետի պաշտոնում
28.08.2026 | 11:44
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավորը
28.08.2026 | 11:42
Վարչապետի որոշմամբ արդարադատության 4 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026 | 11:37
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել Poland Open-ում
28.08.2026 | 11:33
Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026 | 11:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 11:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.02%-ով և կազմել 4597.50 դոլար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք հավաքվել ենք նախ քննարկելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը, այսինքն տեսնելու, թե ինչ ունենք, ինչ իրավիճակ ունենք և ինչ անելիքներ կան, որպեսզի կարողանանք հիմնադրամի լիարժեք գործունեությունն ապահովել: Պետք է քննարկենք նաև այն, թե ինչ լրացուրցիչ գործիքներ ունենք, որպեսզի կարողանանք ավելի կայուն և համապարփակ դարձնել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված հարցերը»:

Այնուհետև ներկայացվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրչջանակում սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միանվագ և ամենամսյա վճարների մեխանիզմները, հիմնադրամի միջոցների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց շուրջ ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է տեղեկատվություն «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքի շրջանակում ստացված միջոցների, դրանց օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերի ու միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին:

Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնրարականներ՝ վերը նշված ուղղություններով աշխատանքներն առավեագույնս կազմակերպված, նպատակային ու հասցեական իրականացնելու համար: