«Բոլորը շահում են, բացի Հայաստանից». Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին. VOA

Լուրեր

03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի հանգուցալուծմանն են ադրադարձել ամերիկյան, եվրոպական ու ռուսական մի շարք պարբերականներ. գրում է VOA-ն:

Պատերազմն ավարտվել է, սակայն վերջ չի դրել հակամարտությանը, ավելին, նոր փուլի սկիզբ է դրել: Սա, թերևս,միջազգային անդրադարձների ընդհանուր գիծն է: Տարբեր են եզրահանգումները կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ:

Ամերիկյան պահպանողական «The national interest» ամսագիրը գրել է, որ ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը չէ, սա միայն նոր փուլի սկիզբ է:

Ադրբեջանի հարձակումը նաև ապտակ էր Մինսկի խմբի գործընթացին, որը ձգտում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտին հասնել բանակցությունների միջոցով:

«Այն փաստը, որ Միացյալ Նահանգները տեղ չգտավ Ռուսաստանի առանձին համաձայնագրում, ընդգծում է բազմակողմ խմբերին ապավինելու անմտությունը և Ռուսաստանի հաղթանակն է հանդիսանում», – ասված է հրապարակման մեջ:

Հոդվածագիրը հնարավոր է համարում, որ ԱՄՆ-ը գուցե տվել է իր համաձայնությունը մի պայմանագրի, որը, նրա գնահատմամբ, ուժեղացնում է Ռուսաստանին, խարխլում ծնվող ժողովրդավարությունը, ընդգծում Պետդեպարտամենտի նվաստացումն ու ռազմավարական շփոթությունը:

«Կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է տոնել, իսկ Հայաստանը՝ ամոքել իր վերքերը: Վաշինգտոնում ոչ ոք չպիտի շփոթի հանդարտությունը խաղաղության հետ: Ցուցադրելով իր անբարեխղճությունը Մինսկի խմբում և սկսելով էթնիկ նոր զտումներ՝ Ադրբեջանը հակամարտության նոր փուլի հող է նախապատրաստում: Հայաստանին նվաստացնելու նրանց ջանքերը այնտեղ ավելի պոպուլիստ կառավարությունների հող կստեղծեն, որոնք կսպասեն վրեժխնդրության հնարավորությանը:

Ամերիկյան «The Washington post»-ը առանձնակի կարևորել է Թուրքիայի մասնակցությունն այս պատերազնում՝ նշելով. «Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին կտրուկ փոխել է տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը և ճանապարհ հարթել Ադրբեջանի արագ ձեռքբերումների համար: Մարտերում, անօդաչու թռչող սարքերը, որոնք Ադրբեջանը գնել էր Թուրքիայից և Իսրայելից, վճռական են դարձել՝ ոչնչացնելով հարյուրավոր հայկական տանկեր, շարքից հանելով ՀՕՊ համակարգերը և սպանելով խրամատների զինվորներին Լեռնային Ղարաբաղում»:

Ալեքսանդր Գաբուևը՝ «Կարնեգի» մոսկովյան կենտրոնի վերլուծաբանը, պարբերականին ասել է, Մոսկվան գիտակցում էր, որ այլևս չի կարող ամբողջությամբ գերակշռել հետխորհրդային տարածքում, քանի որ Թուրքիան իր ներգրավվածությունն ավելի շատ էր պնդում:

Անդուհանդերձ, Մոսկվան գոհ է այս արդյունքից՝ հաշվի առնելով իր ունեցած տարբերակները»:

Ֆրանսիական «France24» լրատվականը գրել է՝ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի գործարքից բոլորը շահում են, բացի Հայաստանից:

Պարբերականը մեջբերել է փարիզաբնակ պատմաբան Գալիա Ակերմանին. «Հայաստանի կամ Ադրբեջանի վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղը Պուտինի համար առաջնահերթություն չէ: Այն ճանապարհը, որը նա տեսնում է, ձգտում էր ազատվել Փաշինյանից և փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում»:

Չնայած նոյեմբերի 12-ին ֆրանսիացի և ամերիկացի դիվանագետների Մոսկվա ժամանելուն, Փարիզը և Վաշինգտոնը դեր չեն խաղացել հրադադարի մասին համաձայնագրում, գրում է«France24»-ը:

Ռուսական «Վզգլյադ» պարբերականը նշել է 5 հանելուկներ, որոնք ծնել է երկրորդ ղարաբաղյան պատերազմը: Ըստ հեղինակի՝ այս հակամարտության որոշ հանգամանքներ չափազանց խորհրդավոր են կամ չափազանց պարադոքսալ սովորական ռազմական տրամաբանության տեսանկյունից: Դատելով բոլորից` Հայաստանի ղեկավարությունն ինքնին հրահրեց քաղաքական աղետ: Հայաստանում (և ոչ միայն) «դավադրության տեսություններ» հրահրող հանելուկներից առաջինը.

1. Ինչու Հայաստանում չկար լիարժեք զորահավաք, իսկ հակամարտության գոտում չկային լիարժեք զորամասեր: Պարբերականը գրում է. «Անտեսելով հայրենասիրական բնույթի բարձրաձայն հայտարարությունները` Հայաստանում իրական մոբիլիզացում չի իրականացվել: Հայոց բանակի մշտական թիվը` շուրջ 50 հազար մարդ, ավելացավ միայն կամավորների հաշվին: Այդ ժամանակ, որպես մարտական գործողությունների պայմաններ, նրանք պահանջում էին Ղարաբաղի պաշտպանների թիվը հասցնել նվազագույնը 80-100 հազար մարդու: Միևնույն ժամանակ, հայկական բանակում առաջնագծում շատ արագ սկսվեց մասնագետների պակաս առաջանալ: Ինչ-որ մեկը, ով ստիպված էր փոխհատուցել դա:

Պարբերականի նշած առեղծվածներից, թերևս, հետաքրքրական է հարցադրումը, թե Ինչու տրվեց Շուշին:

«Շուշիի պահպանումը Ղարաբաղի և Հայաստանի համար ստեղծեց քաղաքական համաձայնագրերի բոլորովին այլ ճարտարապետություն: Եթե սա քաղաքական որոշում է, ապա ո՞վ է իրականում ընդունել այն»: