Նախկին օլիգարխների զորախմբերն էին լցվել պետական կառույցներ. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակառակորդը փորձելու է էլի տարբերակներ գտնել՝ առավելությունը զարգացնելու համար, և Հայաստանն այս դադարի պահը պետք է օգտագործի անվտանգային համակարգը հնարավոր բոլոր զարգացումներին պատրաստելու համար: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք պետք է շարժվենք մեր երկրի՝ այսօրվա էքստրեմալ օրակարգի շրջանակներում, ռազմական դրության շրջանակներում: Նաև ունենք ներքին անվտանգային խնդիրներ, արտաքինն էլ միասին փոխկապակցված են իրար հետ, մենք պետք է դուրս գանք այս վիճակից, որպեսզի թե ՊԲ-ն, թե ԶՈՒ-ն այս հոգեբանական անկումային վիճակից արագ դուրս գան, որպեսզի մենք պատրաստ լինենք մարտահրավերներին՝ այն առումով, որ հակառակորդը հաստատ փորձելու է էլի տարբերակներ գտնել իր առավելությունը զարգացնելու: Հիմա մենք ունենք դադարի պահ, այս դադարը շատ կարևոր է, որպեսզի մենք մեր անվտանգային ամբողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք»,- ասաց Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովը ևս անելիքներ ունի, պետք է աշխատի ԶՈՒ-ի, անվտանգութան բոլոր մարմինների հետ ներդաշնակ: Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ ապագայում սխալների վերացման ուղղությամբ ևս աշխատանքներ պետք է տարվեն:

«Բյուջեն պետք է այլ տրամաբանություն ունենա՝ կապված թե բանակի, թե սպառազինության, թե բանակի կառուցվածքի վերանայման հետ: Սխալներից պետք է դասեր քաղել:

Մենք անընդհատ այսպիսի իրավիճակներից հետո ենք դասեր քաղում, բայց դասեր պետք է քաղել անընդհատ, քանի որ բանակի զարգացումը մշտական պրոցես է: Եվ այդ պրոցեսի մեջ մենք ունեցել ենք խզումներ, պետք է ազնվորեն հաստատենք, այդ խզումները ուժային կառույցները երբեք չպետք է ունենան»,- նշեց Քոչարյանը: Նա նաև հավելեց, որ նախկին օլիգարխների զորախմբերն էին, որոնք լցվեցին պետական կառավարման շենքերն ավերելու և նորից անհետացան:

Մանրամասները՝ տեսանյութում: