Քամալա Հարիսը պատմություն է կերտում, որպես Ամերիկայի առաջին սևամորթ և հնդիկ կին փոխնախագահ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ամերիկյան պատմություն է կերտվում. «Ես չեմ լինի այս կաբինետի վերջին կինը: Ես կարող եմ լինել այս աշխատասենյակի առաջին կինը, բայց վերջինը չեմ լինի». 56-ամյա Հարիսը շնորհակալություն է հայտնում ընտրված նախագահ Ջո Բայդենին և ընտրողներին. գրում է VOA-ն:

Ընտրությունների վերջնական արդյունքների հաստատման դեպքում նա դառնալու է առաջին սևամորթ և հնդկաամերիկացի կինը, որը կաշխատի որպես ԱՄՆ փոխնախագահ:

«Մենք Գերագույն դատարանում կանայք ենք ունեցել: Մենք ունենք Նենսի Փելոսիին, որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, բայց ոչ մի անգամ գործադիր իշխանությունում կին փոխնախագահ չենք ունեցել, բայց ոչ միայն դա, այլ նաև ներգաղթյալ ծնողների զավակ»,- ասում է Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Բարբարա Փերին:

Հնդիկ մոր և ջամայկացի հայրիկի դուստրը՝ Հարիսը, մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում: Այնտեղ այժմ նրա որմնանկարն է:

Վաշինգտոնում հիմնականում սևամորթների՝ Հովարդի համալսարանի շրջանավարտ, Հարիսը դարձավ Սան Ֆրանցիսկոյի առաջին սևամորթ կին դատախազը 2004 թ.-ին, ապա Կալիֆորնիայի գլխավոր դատախազը 2010 թվականին:

Այս ամռանը «Սևերի կյանքերն արժեք ունեն» բողոքի ցույցերի ընթացքում որոշ առաջադիմականներ բողոքեցին, որ Հարիսը շատ ավելի կոշտ դատախազ է եղել, քան թույլատրելի էր, իրար հակասող դիրքորոշումներ է ունեցել մահապատժի վերաբերյալ և չի կարողացել ոստիկանությանը պատասխանատվության ենթարկել սխալ վարքի համար:

Հարիսը առաջին անգամ պատմություն կերտեց Կալիֆոռնիայում, երբ ընտրվեց ԱՄՆ սենատոր:

Տեխասի համալսարանի վերլուծաբան Շանոն Օբրեյնի խոսքով՝ «Կարևոր է, որ մարդիկ իշխանության մեջ տեսնեն մարդկանց, որոնք իրենց նման են»:

Հարիսը, որը հաճախ է խոսում մորաքրոջ և խորթ մայրիկի դերի մասին, ամուսնացած է փաստաբան Դուգ Էմհոֆի հետ, ով այժմ կլինի երկրորդ ջենթլմենը, որը բոլորովին նոր պաշտոն է Սպիտակ տան պատմության մեջ:

Վերլուծաբանները ասում են, որ Հարիսը կարող է նաև օգտագործել իր պատմության մեջ առաջինը լինելու հանգամանքը:

Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Բարբարա Փերիի խոսքով՝ նա կարող է լինել Միացյալ Նահանգները ներկայացնող կին պաշտոնյա: Իսկ մինչ այդ նրա հաղթանակը նշվում է Հնդկաստանի իր նախնիների գյուղում: