Ինչ-որ ձեռքներս ընկնում է, այդպես էլ սեղանն է լինում. կոկորդիլոս ուտող և չուտող պատգամավորները՝ ամանորյա գնումների մասին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Չնայած առկա սոցիալ տնտեսական ծանր վիճակին և մի շարք ապրանքատեսակների թանկացմանը, այնուամենայնիվ Հայաստանում Ամանորն ու Սուրբ Ծնունդը շարունակում են մնալ սպասված տոներ: Յուրաքանչյուր հայ ընտանիք իր ֆինանսական հնարավորությունների չափով փորձում է տոնական սեղանը պատրաստելիս հետ չմնալ շրջապատից: Որոշներն անգամ վարկ են վերցնում, պարտքեր կուտակում, որպեսզի կարողանան անհրաժեշտ գնումներ կատարել:

Եթե պաշտոնական տվյալներով մոտ 30 տոկոս աղքատ բնակչություն ունեցող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար տոնական օրերին պատրաստվելը ֆինանսական լուրջ բեռ է, ապա Ազգային ժողովի պատգամավորներից շատերը պարզվում է՝ տեղյակ էլ չեն, թե ինչքան գումար է ծախսվում իրենց ամանորյա գնումների համար: Օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար սեղանի ճոխությունն էական չէ, ինքը կարող լիարժեք ուրախանալ, եթե անգամ սեղանին լինի կանաչի և լոլիկ:

Մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Կարեն Ավագյանի պնդմամբ՝ ինքը բացարձակ գաղափար չունի, թե ինչ ծախսեր են անում իրենց ընտանիքում Ամանորի նախաշեմին: ԱԺ նախկին նախագահ, այժմ պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ նշեց, թե սեղանին լինում է այն, ինչ ձեռքներին ընկնում է: Գալուստ Սահակյանը պարզվեց՝ կոկորդիլոս չի սիրում, սակայն ուրախանում է, երբ այն խանութներում է տեսնում:

Factor.am-ը հարցախույզ է անցկացրել պատգամավորների շրջանում՝ պարզելու համար ի՞նչ ճոխությամբ սեղաններ են պատրաստվում պատգամավորների ընտանիքներում և ֆինանսական ի՞նչ միջոցներ է պահանջվում այդ ամենի համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան