Չեմ կարող ընդունել Արցախի նախագահի հրավերը, քանի որ անընդունելի է մասնակցել որևէ քաղաքական գործընթացի այն գործչի հետ, ով իր համաձայնությունն է տվել Արցախի կապիտուլյացիա ենթադրող համաձայնության ստորագրմանը. Արման Բաբաջանյան

Լուրեր

17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
Բոլորը

Հանուն Հանրապետության կուսակցության ՂՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրել է հանդիպման՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Որպես Ազգային ժողովի պատգամավոր, որպես «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար մարմնի անդամ՝ չեմ կարող ընդունել Արցախի նախագահի հրավերը, քանի որ մեզ համար անընդունելի է մասնակցել որևէ քաղաքական գործընթացի այն գործչի հետ, ով իր համաձայնությունն է տվել Արցախի կապիտուլյացիա ենթադրող խայտառակ համաձայնության ստորագրմանը։ Արցախի նախագահը հարկ չի համարել նման հակապետական փաստաթղթին համաձայնություն տալուց առաջ խորհրդակցել որևէ մեկի հետ, և դրանից հետո քաղաքական ուժերի հետ հանդիպելու նրա առաջարկն անգամ վիրավորական է»։