Ամերիկյան Xilinx ընկերությունը կդադարեցնի թուրքական Roketsan հրթիռների մասերի մատակարարումը

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ամերիկյան Xilinx ընկերությունը կդադարեցնի թուրքական Roketsan հրթիռների մասերի մատակարարումը, որոնք օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայերի դեմ ռազմական հանցագործությունների ժամանակ։ Մասնավորապես, ընկերության ներկայացուցիչ Թարա Սիմսը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հարցման, որում ասվում է, որ Xilinx-ի չիպերն օգտագործվել են հայ խաղաղ բնակչության դեմ օգտագործված ռազմական անօդաչու թռչող սարքերում:

«Վերջերս տեղեկացանք, որ Xilinx-ի չիպերն օգտագործվել են հայ խաղաղ բնակչության դեմ օգտագործված ռազմական անօդաչու թռչող սարքերում: Xilinx-ը խստորեն դատապարտում է այս բռնությունը և, որպես արդյունք, սկսել է համալիր մատակարարման շղթայի աուդիտ՝ պարզելու համար, թե ինչ գործողություններ կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեր տեխնոլոգիաները չօգտագործվեն այս բռնություններում:

Հետաքննությունից հետո մենք մեր լիազորված դիստրիբյուտորներին հանձնարարել ենք դադարեցնել մեր արտադրանքի հետագա մատակարարումը մի քանի ընկերությունների, որոնք, ինչպես պարզել ենք, կապված են այս սարքավորումների կառուցման հետ»,- նշել է Սիմսը:

Հավելենք, որ 7 ընկերություններ արդեն իսկ հրաժարվել են մատակարարել թուրքական UAV Bayraktar-ի սարքավորումները: Դրանք են՝ Garmin (ԱՄՆ), Trimble Navigation (ԱՄՆ), Vlasat (ԱՄՆ), Northrop Grumman (ԱՄՆ), Beringer Aero (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն), Rotax 912 (Ավստրիա, Կանադա) և Wescam (Կանադա) ընկերությունները:

Տաթև Ֆռանգյան