Հույս ունեմ, որ համաձայնագրի ձևակերպումը կպաշտպանի ԼՂ հակամարտության գոտում բնակչության կյանքը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Լուրեր

05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հարցով, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համատեղ հայտարարության ստորագրմանը արձագանքել է, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Գիգի Ծերեթելին:

«Հուսով եմ, որ համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, ի վերջո կպաշտպանի հակամարտության գոտում խաղաղ բնակիչների կյանքը:

Ես խորին ցավակցություն եմ հայտնում վերջին շաբաթների ընթացքում այսքան շատ մարդկանց մահվան կապակցությամբ, և երբ զենքերը լռում են, ես կողմերին կոչ եմ անում անհապաղ փոխանակել ռազմագերիներին, կալանավորվածներին և զոհված մարտիկների մարմինները: Տևական խաղաղության ճանապարհը երբեմն ավելի բարդ է, քան պատերազմը:

Ուստի ես կոչ եմ անում բոլոր կողմերին վերահաստատել իրենց նվիրվածությունը բարեխիղճ, խաղաղ բանակցություններին, թույլ տալ բռնի տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձը, հասնեն այս հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը և վերջապես կառուցել միասնական ապագան»,- ասված է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Գիգի Ծերեթելին արձագանքել է նաև Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, երբ համաձայնագրից դժգոհ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և կառավարության տուն, ինչպես նաև հարձակվել են Հայաստանի ազգային ժողովի նախագահի վրա:

«Ես մտահոգված եմ երեկվա իրադարձությունների ընթացքում որոշ ցուցարարների կողմից իրականացված բռնությունից և խստորեն դատապարտում եմ խոսնակ Միրզոյանի վրա հարձակումը: Կասկած չկա, որ դա ցավալի և հուզիչ օր է հայ ժողովրդի համար, բայց ես կոչ եմ անում նրանց հավատարիմ մնալ իրենց ժողովրդավարական ճանապարհով ընտրված ինստիտուտներին»,- ասված է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հայտարարության մեջ: