Հուլիսը ցույց տվեց, որ մեր ԶՈՒ-ն պատրաստ է Ադրբեջանի դեմ պատերազմին, և Ադրբեջանն ինքն էլ տեսավ, որ իր ԶՈՒ-ով  չի կարող հաջողություն ունենալ ու Թուրքիան իր վարձկաններով ներգրավվեց ռազմագործողություններին. Փաշինյան

Լուրեր

02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:24
Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է վերջին իրադարձությունների մասին․

«Շատ կարևոր է խոսել այն մասին, թե արդյոք այս պատերազմը անխուսափելի՞ էր և արդյոք այս պատերազմից հնարավոր չէ՞ր լինի խուսափել։ Ես ուզում եմ շատ ուղիղ ասել՝ այս պատերազմից խուսափելու մեկ հնարավորություն կար՝ հինգ տարածքների հանձնում առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման, և սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է։ Ընդ որում՝ բանակցային գործընթացում այդ իրավիճակն այնքան երկար էր ձգվել, ես գիշերվա եթերում ասացի մի քիչ կոպիտ ձևերով․․․ որովհետև 94-95 թվականի բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ յոթ շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Մնացած որևէ բան որոշակի չի եղել, օրինակ՝ գրված է եղել «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում»։ Եղել է այդպիսի քննարկում 25 տարի։ Շատ լավ՝ ի՞նչ է նշանակում կարգավիճակի ճշգրտում։ Ադրբեջանն էլ ասել է՝ շատ լավ, քանի որ կա «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում» սկզբունքը, կա նաև տարածքային ամբողջականության սկզբունք և ինքնորոշման իրավունք, ուրեմն՝ ինքնորոշման իրավունքը պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության շրջանակում։ Եվ այստեղ եղել են բանաձևեր, հայկական կողմն ասել է՝ չէ, համաձայն չենք, Ադրբեջանն իր մեկնաբանությունն է տվել։

Այս մասն անընդհատ տարընթերցումների և մեկնաբանությունների տեղիք է տվել։ Եվ մենք բանակցային 25 տարվա ընթացքում չենք կարողացել այս թեզը՝ «ազգերի ինքնորոշում», բանակցային գործընթացում ճշգրտել։ Ի՞նչ է նշանակում ԼՂ-ի կարգավիճակը ճշգրտել բանակցային գործընթացում։ Եվ այդ ընթացքում Ադրբեջանը ռազմական և ֆինանսական կարողություններ ձեռք բերելով քայլ, քայլ, քայլ․․․ սկզբից ԼՂ-ին ընդհանրապես դուրս են մղել բանակցային գործընթացից, հետո ԼՂ-ի՝ «Ադրբեջանից դուրս կարգավիճակի» հարցն են դուրս դրել բանակցային գործընթացից, և ըստ էության՝ բանակցային գործընթացը եղել է մեկ բանի մասին՝ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Եվ իմիջիայլոց, բանակցային բոլոր գործընթացների սեղանի դրված փաստաթղթերը սկսվել են հետևյալից՝ ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նպատակներն են՝
1․ Յոթ շրջանների վերադարձը Ադրբեջանին,

2․ ԼՂ-ի կարգավիճակի ճշգրտում։

Այսինքն՝ առաջին նպատակը եղել է յոթ շրջանների վերադարձը, հանձնումը Ադրբեջանին, և մենք անընդհատ այս բազայի վրա ենք հիմնվել։ Մենք այս թեզը չենք կարողացել դարձնել մեկնաբանելի։ Մինչդեռ, ԼՂ-ի կարգավիճակի մասին նշումը կամ ազգերի ինքնորոշման մասին նշումը դարձել է տարածական, շատ մեկնաբանելի։ Այսինքն՝ բանակցությունների ընթացքում միակ բանը, որը չի վիճարկվել ու միևնույն ժամանակ եղել է առարկայական, կոնկրետ, եղել է տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Եվ մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի կետում, երբ այս անառարկելի դրույթը, ըստ էության, արդեն իսկ 25 տարի եղել է բանակցային գործընթացի առաջնահերթություն։ Եվ անընդհատ խուսանավելով, էս կողմ, էն կողմ տանելով, ինչ-որ ձևերով հայկական կողմը այդ հարցը հետաձգել է։ Բայց բանակցություններում հստակ դրված գործը կարելի է ձգձգել մի տարի, հինգ տարի, քսան տարի, բայց գալիս է պահը, երբ որ ձևավորվում է այսպիսի մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը ունի կոնսենսուս՝ քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ բարդ հարց է, և մենք սեղանին ունենք մի կոնկրետ հարց, որը շրջանների, տարածքների հանձնումն է Ադրբեջանին, եկեք էդ կոնկրետ հարցը լուծենք, հետո կանցնենք մնացած հարցերին։

2018 թվականի մայիսի դրությամբ սա եղել է կոնսենսուս համանախագահների միջև։ Եվ արդեն իսկ 2018 թվականից առաջ՝ 2016 թվականին նույնիսկ, սա արդեն ծայրահեղ անհրաժեշտություն էր իրականացնել։ 2016 թվականի պատերազմը ինչի՞ մասին էր։ Էդ պատերազմը սկսվեց, հետո կանգ առնվեց ի՞նչ պայմանով, հենց այդ պայմանով։ Բայց էդ փորձը արդեն այլևս թույլ չէր տա, որ պատերազմը սկսեր կանգներ այն պայմանով, որ տեսնենք՝ էլ ինչքան կարող ենք ձգել, որովհետև այլևս ձգելու հնարավորություն որևէ մեկը չի ուզում տալ։ Պատերազմից առաջ էլ մենք փորձել ենք բանակցային այս տրամաբանությունը փոխել։ Մենք փորձել ենք չհանձնվել, ամեն ինչ անել, որպեսզի բանակցային այս տրամաբանությունը փոխվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կամ կարգավիճակի ճշգրտումը գա հասնի այն որոշակիությանը, որը ունի տարածքների հանձնման հարցը։ Եվ այս պայքարն է, որ բերել է ի վերջո պատերազմի։

Հիմա, մենք գիտեի՞նք, որ կարող է լինել պատերազմ, իհարկե՝ գիտեինք, արդյոք մենք պատրաստվո՞ւմ էինք այդ պատերազմին, իհարկե, պատրաստվում էինք։ Եվ մենք պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմի։ Հուլիսը ցույց տվեց, որ Զինված ուժերը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմին և Ադրբեջանն ինքն էլ տեսավ, որ իր զինված ուժերով ինքը չի կարող հաջողություն ունենալ այդ պատերազմին։ Դրա համար տեղի ունեցավ այն, ինչի մասին բազմիցս խոսվել է՝ Թուրքիան վարձկաններ ներգրավելով և ինքն էլ ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ, ըստ էության, ստեղծեց մի վիճակ, երբ որ Հայկական բանակը կռվում է միանգամից երեք ուժի դեմ, և մեր բանակը կռվեց հերոսաբար, մեր զինվորները, սպաները, գեներալները կռվեցին անձնուրաց, հերոսության աննկարագրելի օրինակներ ցույց տվեցին, բայց մենք, ի վերջո, եկանք այն կետին, երբ որ բանակը, ըստ էության, հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ պետք է այս խնդիրը րոպե առաջ լուծել, և նաև Արցախի ղեկավարությունը այդ խնդիրը դրեց՝ արձանագրելով, որ հակառակ դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր, և այս տանջալի իրավիճակում է, որ կայացվել է այն որոշումը, որը իրականացվել է։ Ես էլի եմ ասում, սա շատ ծավալուն թեմա է, որի շուրջ մենք մեկ անգամ չէ, որ պետք է խոսենք, մի հարցի չէ, որ պետք է պատասխանենք, և ես ուզում եմ այս խոսակցությունը լինի կտոր-կտոր, որպեսզի առավել մատչելի լինի»։