Արկադի Տեր-Թադևոսյանը քաղաքացիական խորհուրդ ստեղծելու կոչ է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.11.2020 | 12:41Այսօր, ինչպես երբեք, մեզանից է կախված մեր հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք պետք է կարողանանք պահպանել կայունությունը, պետականությունը և կառավարաման համակարգը: Իրավունք չունենք էմոցիաներին տրվելու և քայլեր անելու, որոնք իրավիճակն ավելի կվատացնեն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կներգրավեն մարդիկ, որոնց վստահում է հանրությունը: Ես կոորդինացման աշխատանքները վերցնում եմ ինձ վրա: Այն կաշխատի Արշակունյաց 5 հասցեում», – ասաց Տեր-Թադևոսյանը: