Ռուս խաղաղապահներն օդանավակայան են ժամանել՝ Ղարաբաղ մեկնելու համար․ ՌԴ ՊՆ
Քաղաքականություն
10.11.2020 | 05:12Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ ստորաբաժանումները մեկնել են օդանավակայան՝ Ղարաբաղ մեկնելու համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
«Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ ստորաբաժանումները ժամանել են օդանավակայան»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ օդանավակայան ժամանելուն պես «խաղաղապահ բրիգադի անձնակազմը կբեռնի տեխնիկան և զինամթերքը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության առաջադրանքը կատարելու համար տեղակայման շրջան մեկնելու»: