Պուտինը՝ Փաշինյանի և Ալիևի հետ ստորագրված համատեղ հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 14:03
Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
18.05.2026 | 13:54
Ֆիզիկական սպառնալիք ա, պոլերով ենք տալու, սատկացնելու ենք դրանց. Փաշինյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:47
Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե՝ ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է
18.05.2026 | 13:42
ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին
18.05.2026 | 13:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
18.05.2026 | 13:31
ՔԿ-ն դիմակավոր անձանց տեսանյութի մասով քրեական վարույթ է նախաձեռնել
18.05.2026 | 13:21
Վաղը Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը
18.05.2026 | 13:11
Միջազգային հյուրերը՝ ջրում. Բաքվում հեղեղն ու անձրևը խաթարել են ՄԱԿ-ի WUF-13 ֆորումի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:05
«Սարդարապատը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:54
«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:46
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:45
«Ագարակ» անցակետում շինսալիկներ տեղափոխող բեռնատարից 28 կգ հաշիշ է հայտնաբերվել․ ՊԵԿ
18.05.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալով կվերադառնան Կաունասից
18.05.2026 | 12:26
ՔՊ-ին սատարող անձի լուսանկարով անպարկեշտ տեսանյութ հրապարակելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
18.05.2026 | 12:25
Ադրբեջանից ՀՀ արտահանումը 2026 թվականի սկզբից գերազանցել է 9,6 միլիոն դոլարը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ստորագրված համատեղ փաստաթղթի կապակցությամբ։

«Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախաահի կողմից ստորագրվել է հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին։

Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքեքրում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացնքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ։

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

Իրականացվում է ռազմագերիների, ձերբակալված այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակում:

Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է այդ թվում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ։

Ելնում ենք այն հանգամանքից, որ ձեռք բերված համաձայնություններն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար՝ արդարության հիմքով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- հայտարարել է Պուտինը։