Ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանը Արցախի հարցով. Մոսկվայից, Երևանից և Անկարայից չեն մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անընդունելի են համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին արված առաջարկը, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է աշխատանքային խումբ ստեղծել: Այս մասին հայտնել էր CNN Turk-ը՝ վկայակոչելով Անկարայի դիվանագիտական աղբյուրները: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ ձևաչափով աշխատանքները «կարող են սկսվել արդեն առաջիկա օրերին, ինչի արդյունքում կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանն ասում է՝ Թուրքիայի կողմից բանակցային գործընթացի վերաբերյալ որևէ առաջարկ չպետք է անգամ քննարկման առարկա դարձնել: Թուրքիան Ադրբեջանին պատերազմի հրահրողն է, ուստի չի կարող խաղաղության գործընթացի մասնակից լինել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանն էլ նշեց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ձևաչափի ստեղծումը կարող է լինել միայն Թուրքիայի չկատարված երազանքը:

Անկարայի կողմից հրապարակ նետված տեղեկության վերաբերյալ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից: Խորհրդարանում ներկա գրեթե բոլոր իշխանական պատգամավորները հրաժարվեցին գնահատական տալ՝ արդյո՞ք հնարավոր է, որ Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծվի: Հայաստանի արտգործնախարարությունը ևս պաշտոնական մեկնաբանություն չունի:

Ի դեպ, պաշտոնական Մոսկվան և Անկարան աշխատանքային խումբ ստեղծելու տեղեկությունները չեն հաստատել:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը մամուլում շրջանառելով՝ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի զորու չէ հակամարտության գոտում խաղաղություն ապահովել, կարծում է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի՝ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակելու են շփումներ ունենալ, քանի որ հակամարտությունը երկուսի շահերի կիզակետում է: Նա, սակայն, նշում է, որ Երևանը չպետք է թույլ տա, որպեսզի մեր փոխարեն որոշումներ կայացնեն: Արման Մելիքյանը նման վտանգներ տեսնում է։

Խորհրդարանական ընդդիմությունը պատերազմական իրավիճակի շուրջ մանրամասն տեղեկություններ ստանալու համար արդեն երկրորդ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անհապաղ հանդիպում է պահանջում՝ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի շրջանակում: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ տարածած հայտարարությամբ նշում են՝ հանդիպման շրջանակում պատերազմական գործողությունների վերաբերյալ հրապարակման համար չնախատեսված հարցեր ունեն կառավարությանը:
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում Անվտանգության խորհրդի նիստ նախատեսված չէ, իսկ եթե առաջիկայում այն տեղի ունենա, պատշաճ տեղեկություն կտրամադրվի: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հստակ պատասխան չտվեց։ Նա միայն առաջարկեց պարզաբանումներ ստանալ կառույցի մամուլի խոսնակից, որն էլ ամբողջ օրվա ընթացքում որևէ պատասխան չտվեց:

Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ ընդդիմադիրների մասնակցությամբ տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին: Ընդդիմադիր խմբակցություններից Factor TV-ին փոխանցեցին, որ իրենց առաջարկության վերաբերյալ պաշտոնական պատասխան դեռ չեն ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան