Մոլի խաղացող Ալիևը հանձնել է Ադրբեջանը․ նրան անհանգստացնում է իր կլանի ունեցվածքն ու ճակատագիրը․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ

– Թուրքական CNN-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, նշում է, որ Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 7-ի հեռախոսազրույցում առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Թուրքական աղբյուրները պնդում են, թե, իբր, նման ձևաչափով աշխատանքը կարող է սկսվել մոտ օրերս, ինչի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս կարող է այլընտրանքային հարթակ ստեղծվել բանակցությունների համար։ Կարո՞ղ է ռուս-թուրքական նման ձևաչափ լինել։

– Նրանք կարող են խորհրդակցություններ սկսել երկկողմ ցանկացած հարցի շուրջ։ Թուրքերը կարող են դնել Արցախի հետ կապված որևէ հարց, ռուսները կարող են դրան բոլորովին այլ անուն տալ, բայց մենք պետք է իրատես լինենք և հասկանանք, որ հակամարտության ընթացքի վերաբերյալ նրանք կոնտակտներ ունենում են և շարունակելու են ունենալ, որովհետև այս հակամարտությունը երկուսի շահերի այսօրվա կիզակետն է։

– Հրադադարի պայմանավորվածությունները չի կատարել Ադրբեջանը։ Սա չի՞ նշանակում, որ փորձում են մեծացնել Թուրքիայի կշիռը՝ Անկարային լեգիտիմացնելով բանակցային սեղանի շուրջ։

– Մոռանանք Ադրբեջանի մասին, որովհետև այն, որպես ինքնիշխան պետություն, այլևս գոյություն չունի։ Իսկ Թուրքիան, ինչ խոսք, հենց այդպես էլ վարվում է՝ անտեսելու է ռազմական գործողությունները կանգնեցնելու բոլոր արտաքին փորձերը։ Միակ ուժը, որ կարող է ռազմական գործողություններին այլ ընթացք տալ, հայկական բանակն է։ Որևէ այլ դերակատարի վրա մենք այսօր չպետք է փորձենք հենվել։ Աջակցությունը պետք է ընդունենք, բայց որպես հենարան որևէ մեկին չենք կարող դիտարկել։

– Կրեմլի խոսնակ Պեսկովը չի մեկնաբանել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու տեղեկությունը, սակայն նշել է՝ զրույցի թեման Ղարաբաղն է եղել։ Պարո՛ն Մելիքյան, եթե ռուս-թուրքական խումբ ստեղծվի, ենթադրվո՞ւմ է, որ կարգավորման տարբերակ են համատեղ մշակելու։

– Նրանք կարող են իրար հետ խոսել միմյանց շահերի մասին։ Մենք պետք է ինքներս մեր շահերը ձևակերպենք և մեր շահերի մասին խոսելու բացառիկ իրավունքը մերն է։ Ոչ ոք չի կարող մեր անունից որևէ մեկի հետ բան խոսել։ Եվ դա օրինաչափ է և բոլորի համար էլ ընդունելի է՝ անգամ Թուրքիայի և Ռուսաստանի։ Այլ պահվածք մեզանից թող որևէ մեկը չակնկալի։

– Պատմությունը վերհիշելով՝ եղել են դեպքեր, երբ մեր փոխարեն որոշումներ են կայացրել ռուսներն ու թուրքերը։ Այդպիսի վտանգ կա՞ այսօր։

– Եթե մենք թույլ տանք, իհարկե՝ կա։ Բայց 100 տարի առաջ, կարծում եմ, մեր վիճակն այսօրվա հետ համեմատելի չէ։ Աշխարհաքաղաքական գործընթացների ծավալն ու ուղղվածությունն այլ էին, և այդ առումով ինչ հնարավոր էր 100 տարի առաջ, թերևս, հնարավոր չի լինի անել հիմա։ Մենք պետական մակարդակում պետք է կարողանանք ճիշտ հաշվարկել թե՛ մեր սեփական շահերը, թե՛ այլ շահերն ապահովելու հետ կապված սեփական կարողունակությունը, թե՛ ուրիշների շահերը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը։ Ռուսների և թուրքերի երկխոսությունը երբեք հեշտ չի եղել, իհարկե՝ իրենք սեփական շահերը հաճախ են ապահովել ուրիշների շահերը զոհաբերելու միջոցով։ Բայց այս անգամ, ես կարծում եմ, իրավիճակը միանգամայն այլ է և առաջին հերթին այն պատճառով, որ մենք այսօր իրապես տեղում գործելու ուժ ունենք, այլ հարց է, թե որքանով կկարողանանք այդ ուժը արդյունավետ կիրառել։ Այդ ուժը կա, և ես կարծում եմ՝ պետք է կարողանանք հիմա ճիշտ կողմնորոշվել, սառնասիրտ և խելամիտ գործել ու հեռուն տեսնել։

– Պատերազմի սկզբից ի վեր երևի թե շաբաթ չկա, որ Ադրբեջան չայցելեն Թուրքիայի արտգործնախարարը, պաշտպանության նախարարը։ Ինչո՞վ եք սա պայմանավորում։

– Դե՝ Թուրքիայի Ադրբեջան նահանգն այսօր կարևոր է, և այնտեղ կոնկրետ խնդիրներ ունեն լուծելու թե՛ ռազմական գերատեսչությունը, թե՛ արտաքին գործերի գերատեսչությունը, աշխատանքային այցելություններ են, ըստ իրենց՝ գաղութ ասեմ, կցորդ ասեմ, նահանգ ասեմ․․․ սա արդեն իրենց կողմից պետականորեն յուրացվող տարածք է, որն իրենց կողմից կենթարկվի անշլյուզի։

– Բայց, կարծես, Ձեր նկարագրած վիճակը՝ Թուրքիայի այդչափ ներքաշված լինելը, այնքան էլ չի անհանգստացնում Ալիևին։

– Ալիևը հանձնել է Ադրբեջանը։ Ալիևին անհանգստացնում է սեփական ճակատագիրը, իր կլանի և ունեցվածքի ճակատագիրը։ Ալիևը մոլի խաղացող է, և այսօր նա իր ունեցածը դրել է խաղաքարտին։ Բայց տարբերությունը նրանում է, որ բոլոր դեպքերում հենց ինքն է լինելու առաջին պարտվողը, նա է տանուլ տալու իր խաղը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան