Ալիևը «վաբանկ» է գնացել․ հայտարարել է՝ Շուշին գրավել է, և պատրաստ է մինչև վերջին մարդն այնտեղ ուղարկել, բայց ձախողում է․ Տարոն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցը «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ

–Դուք պատերազմի սկզբից ի վեր երկար ժամանակ է՝ Արցախում էիք, և օրերս եք վերադարձել Երևան։ Ինչպիսի՞ն է դրությունն Արցախում այսօր:

 -Ինչպես գիտեք՝ այս պահին էլ մի քանի ուղղություններով մարտական գործողություններն ընթանում են, ՊՆ-ն և ՊԲ-ն համապատասխան հայտարարությունները տարածել են, ամենաակտիվ ուղղությունն այս պահին Բերձոր-Շուշի հատվածն է, ավելի կոնկրետ՝ Լիսագոր-Քարինտակ-Շուշի հատվածի գործողություններն են։ Ավելի քիչ ինտենսիվ, սակայն նույնպես բավականին կարևոր մարտական գործողություններ ծավալվում են Մարտունիի ուղղությամբ, հիմնականում այս երկու ուղղություններն են: Ինչպես տեղեկացանք ՊՆ ներկայացուցչի հայտարարությունից՝ թշնամին փորձել էր գործողություններ ձեռնարկել նաև հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով, այսինքն՝ Մարտակերտի հատվածում, սակայն ձախողել էր այդ գործողությունները: Այդտեղ, իհարկե, մասշտաբները զգալիորեն զիջում են Մարտունու և Շուշիի ուղղություններին:

–Եկեք այս պահին ավելի շատ Շուշիից խոսենք: Ըստ ՊՆ–ի հայտարարության՝ Քարինտակի հատվածում հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է և թշնամին ունի մեծ կորուստներ, Քարինտակն անմիջապես Շուշիի մոտ է: Ինչպե՞ս եք բացատրում Շուշիի նկատմամբ այդ միտվածությունը։

-Երկու տեսանկյունից. նախ՝ բոլորս գիտենք, որ ռազմական տեսանկյունից բավական լուրջ ստրատեգիական նշանակություն ունի Շուշին, թե՛ Հայաստան-Արցախ ճանապարհի հսկողության տեսանկյունից, իհարկե կա այլ ճանապարհ, որով այսօր իրականացվում էր Արցախի հետ կապը Քարվաճառով, բայց սա շատ կարևոր նշանակություն ունի, և թե՛ դիրքի առումով: Այսինքն՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի նկատմամբ բավական լուրջ գերադաս դիրք ունի, սա առաջին տեսանկյունն է:

–Այսինքն՝ Շուշին կարևոր լոգիստիկ կետ է:

-Այո՛, Շուշին կարևոր լոգիստիկ կետ է, և երկրորդ՝ բավականին լուրջ ռազմավարական բարձունք է՝ հարակից տարածքների նկատմամբ գերադաս դիրքեր ստանալու տեսանկյունից:

– Վերցնելով Շուշին՝ թշնամին կկարողանա նաև Ստեփանակերտ և Արցախի այլ տարածքներ մտնող ճանապա՞րհը վերահսկել:

-Այո, և՛ ճանապարհը կկարողանա վերահսկել, և՛ արդեն փորձեր կկատարի վերևից գրոհել Ստեփանակերտի վրա, այսինքն՝ եթե իրենց մտադրությունները հաջողվեն, իրենք բավական լուրջ առավելություն կարող են ունենալ: Դա, իհարկե, չի նշանակի պատերազմի ավարտ, իհարկե, հայկական բանակը կշարունակի պայքարել և ցանկացած իրավիճակում՝ կախված ամեն մեկից և գործողություններից, իրավիճակ կարող է փոխվել։ Բայց այո՛, եթե իրենց մտադրությունը հաջողվեր, իրենք այդ առումով բավականին լուրջ առավելություն կստանային։ Երկրորդ տեսանկյունը խորհրդանշականն է: Գիտենք, որ, ըստ էության, Ստեփանակերտը խորհրդային տարիներին ստեղծված քաղաք է, 19-րդ դարում այնտեղ միայն ցարական զորանոց էր, իսկ Շուշին 19-րդ դարում շատ ծաղկուն քաղաք էր Անդրկովկասում և հայկական մշակութային կենտրոնն էր: Եվ նաև ադրբեջանական քարոզչության տեսանկյունից իրենց մոտ էլ Շուշին խորհրդանշական կարևորություն է ստացել, այսինքն՝ Շուշին այն քաղաքն է, որ շատ մեծ նշանակություն ունի մեզ համար, և նաև Ադրբեջանի քարոզչությունը նմանատիպ կարևորություն է տվել Շուշիին ադրբեջանական հասարակության համար, այսինքն՝ նրանց համար ևս Շուշին գրավելը ունի խորհրդանշական կարևորություն: Եվ Շուշին, իհարկե, եթե հետ ենք գնում Արցախյան պատերազմ, ապա այն մեր հաղթանակի քաղաքն է, հաղթանակի խորհրդանիշն է, որտեղից սկսվել են մեր լուրջ հաջողությունները Արցախյան առաջին պատերազմում:

Եվ այս առումով Ալիևն ամեն ջանք գործադրում է՝ իր բոլոր էլիտար ուժերն այդ շրջան ուղարկելով, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տարբեր, այդ թվում՝ նաև Մարտունու ուղղությունից, նաև Նախիջևանից հատուկ նշանակության ստորաբաժանումներ և այլ ուժեր տեղափոխելով դեպի այս ուղղություն՝ փորձում է ամեն ինչ անել Շուշին գրավելու համար: Քարինտակի ուղղությամբ ադրբեջանական խմբավորումներ են ոչնչացվել, բավականին շատ այդպիսի խմբավորումներ են ոչնչացվել, լուրջ կորուստներ է կրել Ադրբեջանը այս հարձակման ընթացքում, բայց, միևնույն է, այդ երկրի նախագահը չի դադարեցնում իր փորձերը՝ նշածս երկու պատճառներով:

-Ի՞նչ մարդկային և տեխնիկայի կորուստների է պատրաստ գնալ Ալիևը՝ Շուշին իրենց վերահսկողության տակ առնելու համար:

-Ինչքան մարդ ու հնարավորություն ունի, Ալիևը փորձում է նետել Շուշիի ուղղությամբ՝ չնայած ձախողումներին: Քանի որ նա արդեն հայտարարել է, որ Շուշին գրավել է, մինչև վերջին մարդը պատրաստ է ուղարկել այնտեղ՝ հասկանալով, որ իր հայտարարությունն արդեն նշանակում է, որ «վաբանկ» է գնացել:

Հարցազրույցն ամբոջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան