Չկա պատերազմից տուժած և պատշաճ բուժօգնություն չստացած քաղաքացի կամ զինծառայող. Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առողջապահության համակարգը, գերլարված ու գերմոբիլիզացված վիճակում աշխատելով, ռազմական գործողություններից տուժածներին բուժծառայություն մատուցելու մասով թերացում չունի: ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Չկա վիրավորում ունեցող զինծառայող կամ քաղաքացիական անձ, ով չի ստացել պատշաճ բուժօգնություն: Այս մասով 100 տոկոսով ծածկում ենք դաշտը, ունենք նաև ռեզերվներ՝ այլ զարգացումների համար, ինչը չի կարելի ասել կորոնավիրուսի մասով», – ասաց Թորոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: