Ինչու Covid-ով հիվանդներին բուժումից հետո կրկնակի չեն թեստավորում. Արսեն Թորոսյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միշտ չէ, որ կորոնավիրուսով հիվանդների բուժումը տևում է 14 օր, լինում են դեպքեր, որ ավելի կարճատև է լինում, և դեպքեր, որ շատ երկար են տևում, նույնիսկ ամիսներ: Իսկ բուժման վերջնական փաստն արձանագրելու համար թեստավորումը մեր կողմից վաղուց աննպատակահարմար է համարվել և հանվել է մայիսին: Բուժված լինելու փաստը թեստավորումով չենք արձանագրում, այլ կլինիկական լավացումով: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ինչու Covid-ով հիվանդներին բուժումից հետո կրկնակի չեն թեստավորում:
Նախարարը նաև նշեց, որ բուժված և հիվանդանոցից դուրս գրված մարդուն, այնուամենայնիվ, ցուցվում է, որ նա 14 օր պետք է մնա տանը: