Արցախցի փոքրիկներն այսօր ևս Տիկնիկային թատրոնի հյուրն էին
Հասարակություն
05.11.2020 | 22:46ՀՀ կրթույթան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Արեգնազան կրթահամալիրի ժողովրդական երաժշտության խմբակը հանդես է եկել կատարումներով արցախցի փոքրիկների համար:
Պատանի երաժիշտները համերգի ընթացքում կատարել են աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական երգեր իրենց լեզուներով, այդ թվում` գերմաներեն, իռլանդերեն, անգլերեն, լատիներեն և այլն: Ստեղծելով բեմ-հանդիսատես անմիջական շփում` հընթացս կատարումների վերաբերյալ երեխաներին տրվել են հարցեր` նրանց հետ մտովի ճանապարհորդելով մայրցամաքից մայրցամաք: Միջոցառումը եզրափակվել է կոմիտասյան կատարումներով:
Համերգի ավարտին փոքրիկ հանդիսատեսին բաժանվել է անակնկալներով քաղցրավենիք: