Ժողովուրդը պետք է COVID-ի բուժօգնության հասանելիություն ունենա․ թիկունքում դա կարող է լուրջ խնդիր դառնալ․ Արմեն Մուրադյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 11:43
Մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի հետ

– Պարո՛ն Մուրադյան, այս դժվարին ժամանակներում ամեն օր երկու ցավալի ցուցակ ենք ստանում՝ առաջնագծում զոհված մեր տղաների և կորոնավիրուսի համաճարակի զոհերի։ Համաճարակին դեռ կանդրադառնանք։ Բայց նախ՝ ճակատում վիճակի մասին։ Արցախից որոշ ժամանակ առաջ եք վերադարձել։ Առողջապահական համակարգի վիճակն ինչպիսի՞ն է այնտեղ, կարողությունները, հագեցվածությունը, անձնակազմ։

– Պետք է ասեմ, որ «սպիտակ բանակը», մեր բանակին հավասար, նույնպես հերոսաբար մարտնչում է և մեր զինվորի համար պատրաստ է իր ամբողջ ռեսուրսը, ամբողջ զինանոցը, ներառյալ՝ իր կյանքն ու առողջությունը, զոհաբերել, ինչը մենք տեսնում ենք։ Մեր վիրավոր տղաներն ամենաբարձր մակարդակով ստանում են բուժօգնությունը։ Ավաղ, այս իրավիճակին զուգադիպել է նաև չարաբաստիկ COVID-ի բռնկումը, որը կտրուկ բարդացրել է իրավիճակը՝ ոչ միայն առաջնագծում, այլ նաև թիկունքում։

– Հակառակորդի կողմից կասետային, ինչպես նաև ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին հայտնի դարձավ։ Մարդասիրական իրավունքի տեսանկյունից քննադատություններ, իհարկե, հնչեցին, հուսանք՝ միջազգային հանրության կողմից ևս պատշաճ արձագանքներ կլինեն։ Կխնդրեի խոսեք դրանց վտանգավորության, մարդու առողջության վրա ազդեցության, հետևանքների մասին։

– Այդ կասետային կամ ֆոսֆորային ռումբերի տեսակները, որոնք տարբեր միջազգային կոնվենցիաներով արգելված են, խիստ վտանգավոր են և, միանշանակ կարելի է ասել, սա անմարդկային մոտեցում է՝ և՛ մարդկանց, և՛ նաև շրջակա միջավայրի հետ կապված։ Եվ զարմանալի է, որ աշխարհը, կարծես, կուրացել է, երբ կարող է առանձին մի դրվագի հետ կապված աշխարհի ուժեղները շատ խիստ զայրույթ արտահայտեն՝ կապված անհատի հետ, բայց երբ բնաջնջվում է բնությունը, բնաջնջվում է քաղաքացիական բնակչությունը, անմարդկային զենքով կռիվ են տալիս մեր տղաների դեմ, որոնք պաշտպանում են իրենց երկիրը, հողը, ծնողին, երեխային, աշխարհը լուռ է, կարծես թե հանրային կարծիք անգամ չի ուզում ձևավորի։ Ես կարծում եմ, որ սա բոլոր ատյաններով պետք է հնչեցվի, և այս լռության մասին մենք պետք է կարողանանք անընդհատ խոսել, որ այս պահին մնացել ենք մենակ։

– Պատերազմի բնույթը փոխվել է, կիրառվող մեթոդները, զինատեսակները՝ նույնպես։ Ի՞նչ վիրավորումներն են ավելի շատ։ Դա կարևոր է ոչ միայն վիրավորների արագ վերականգնման, այլև նրանց հետագա առողջական վիճակի հետ կապված։

– 90-ականների պատերազմի ժամանակ, երբ փամփուշտն ու խիզախությունն էին մեր զենքը, որևէ կասկած չկար, թե ով է հաղթելու։ Այսօր էլ վստահ եմ, որ հաղթելու ենք։ Հաղթելու ենք թե՛ զենքով, թե՛ կազմակերպվածության, թե՛ ոգով, բայց այսօր փոխվել են պայմանները։ Մեր տղաների 90 տոկոսից ավելի վիրավորումները բեկորային, հրետանու, ականների վիրավորումներ են, այն էլ՝ արգելված ականների։ Դրան գումարվել են նաև այրվածքները՝ այն զենքերից, որոնք ուղղակի ռազմական հանցագործությանը հասավար կիրառման դեպքում կարելի է քննարկել։ Մենք այսօր տեսնում ենք այնպիսի վերքեր, որոնք նախկինում չէինք էլ տեսել, չէինք պատկերացրել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան