Ֆրանսիան հատուկ բանագնաց կնշանակի մուսուլմանական երկրներում հակաֆրանսիական տրամադրությունները ցրելու համար․ The Guardian

Լուրեր

03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
Բոլորը

Ֆրանսիան մտադիր է հատուկ բանագնաց  նշանակել, որը կբացատրի Էմանուել Մակրոնի մտածողությունը աշխարհիկության և խոսքի ազատության վերաբերյալ՝ որոշ մահմեդական երկրներում աճող հակաֆրանսիական արձագանքը զսպելու համար,  գրում է The Guardian-ը:

Հակաֆրանսիական տրամադրությունների աճը կարող է խորացնել նաև Մակրոնի և Թուրքիայի միջև առանց այդ էլ արմատացած հակամարտությունը Լիբիայի  և Միջերկրական ծովի արևելքում նավթի արդյունահանման շուրջ:

Պարբերականը նշում է, որ Մակրոնն արդեն  երկար հարցազրույց է տվել Al Jazeera Arabic- ին `փորձելով արդարացնել իր մոտեցումը, սակայն դեռևս  լիարժեք աջակցություն է ստացել միայն Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշից:

Հայտնի է նաև, որ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ` վստահեցնելով, որ նա տարբերակում է ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իսլամից և իսլամական մտածողությունից:

Արաբական շատ առաջնորդներ դատապարտել են հոկտեմբերի 16-ին ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Փաթիի սպանությունը, Նիսում դրան հաջորդած սպանություններն ու երկուշաբթի երեկոյան Վիեննայում տեղի ունեցած վերջին սպանությունները, բայց խոսքի ազատության հարցում Մակրոնի դիրքորոշման բացահայտ և անուղղակի քննադատության աստիճանը որոշներին զարմացրել է, գրում է պարբերականը:

Նշվում է, որ մտահոգություն է հարուցում նաև այն, որ Թուրքիայի և Քաթարի հիմնական լրատվական գործակալությունները կարծիքներ են տարածում այն մասին, թե Ֆրանսիայում ճնշվում են  մահմեդականների իրավունքները։

 

Տաթև Ֆռանգյան