Սամբոյի Հայաստանի հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 6-8-ը Սերբիայի Նովի Սադում տեղի կունենա սամբոյի աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի առանց հանդիսականի:
Առաջնությունն անցկացվելու է, այսպես կոչված, «պղպջակում». մարզիկների շարժը լինելու է բացառապես հյուրանոցից մարզադահլիճ և հակառակ ուղղություններով: Բացի առաջնության անմիջական մասնակից անձնանցից, հյուրանոցում ոչ ոք չի լինելու, իսկ բոլոր մարզիկները, մարզիչները, մրցավարներն ու բժշկական անձնակազմը CОVID թեստ պետք է հանձնեն մրցումների ժամանելուց առաջ:
Հայաստանի սամբոյի հավաքականը չի մասնակցելու առաջնությանը: Այդ մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Պատճառը Արցախում ծավալվող ռազմական գործողություններն են, ինչպես նաև Հայաստանում կորոնավիրուսի տարածումը: