Հայաստանի` որպես երկաթուղային բեռնափոխադրման տարանցիկ երկիր, պոտենցիալը շատ բարձր է․ «Ռուսական երկաթուղիների» ներկայացուցիչ

Լուրեր

15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
Բոլորը
 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 29-ին ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ 

Նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել ընկերության բոլոր առաջարկությունները և աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի շուրջ:

Ալեքսանդր Միշարինն իր հերթին նշել է, որ գնահատում է նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղու» միջև ձևավորված ամուր գործընկերային կապը:
Անդրադառնալով ուղևորափոխադրումներին` Վահան Մարտիրոսյանը հատուկ ընդգծել է սպասարկման որակի բարձրացման կարևորությունը` նշելով, որ խոսքը ոչ միայն վագոնների թարմացման, այլև փոխադրման արագությունը մեծացնելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին է:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահն ասել է, որ ընկերության աշխատանքի նոր ռազմավարության մշակման ընթացքում նախատեսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ուղևորափոխադրմանը: Ըստ նրա՝ իրենց համար ևս ուղևորների սպասարկման որակի բարձրացումն առաջնահերթ է:

Ալեքսանդր Միշարինը հայտնել է, որ ընկերությունը քննարկում է շարժակազմը 2 նոր էլեկտրագնացքով համալրելու հնարավորությունը:

Նա  նախարարին է ներկայացրել ընկերության` նախորդ տարվա աշխատանքներն ու ներդրումային ծրագիրը, ամփոփել այս տարվա առաջին եռամսյակի ծրագրերը: Ա. Միշարինը կարևորել է նախկինում հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները` վստահություն հայտնելով, որ այդ աշխատանքը կլինի շարունակական:

Նախարարը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» գործուն մասնակցությամբ իրականացվող մուլտիմոդալ բեռնափոխադրման պիլոտային ծրագրի հաջող մեկնարկին, ներկայացրել է ձեռք բերված հաջողությունները և հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ զգալի ծավալային աճ կգրանցվի:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ներկայում ամենուր երկաթուղով բեռնափոխադրումների աճի մեծ միտում կա, և կարծում է, որ այդ առումով Հայաստանի` որպես տարանցիկ երկրի, պոտենցիալը շատ բարձր է: