Իմ որոշ գործընկերներ, խաչը թաքցնելով դոլարների ու թուրքական լիրայի մեջ, սատարում են հայ ժողովրդի ցեղասպանությունը․ Վիտալի Միլոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

Ավելի ու ավելի հաճախ են թուրքական ավիացիան, թուրքական և ադրբեջանական զինված ուժերը հարվածներ հասցնում Հայաստանի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը։

Այսօր Միլոնովը, հիշեցնենք, հայտնել էր, որ Արցախ այցելելու համար սոցցանցերում ադրբեջանցիները սպառնում են իրեն և իր ընտանիքին։

«Ես Հայաստան գնում եմ ոչ նրա համար, որ որևէ հետաքրքրություն ունեմ։ Տխրությամբ տեսնում եմ գործընկերների, որոնք հիմա աչքերը փակելով, խաչը թաքցնելով դոլարների ու թուրքական լիրայի թղթադրամների մեջ՝ սատարում են Էրդողանին և հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Ամաչում եմ նման մարդկանց համար»,- մասնավորապես ասել է նա։

Պատգամավորը հայտարարել է, որ Ռուսաստանի բնակիչների մեծ մասը խաղաղություն է ուզում տարածաշրջանում։

«Մենք պատերազմ չենք ուզում, մենք ադրբեջանցիների հանդեպ որևէ ագրեսիա չունենք։ Բայց Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ՌԴ քաղաքացի են դարձել, ինձ միլիոնավոր սպառնալիքներ են ուղարկում։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրի նախագահը, ղեկավարությունը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին»,- հավելել է Միլոնովը։

Մանրամասները՝ տեսանյութում։