Երբ է գործելու հայ-ռուսական պայմանագիրը. Փաշինյանի նամակից հետո թշնամին հրետակոծում է Սյունիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
Բոլորը

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների շրջանակում հակառակորդի զինուժը թիրախավորում է նաև Հայաստանի խաղաղ բնակավայրերը: Պատերազմի 37-րդ օրը՝ նոյեմբերի 2-ին, թշնամին հրետակոծեց Սյունիքի մարզի Դավիթբեկ համայնքը, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվեց, երկուսը՝ վիրավորվեցին:

Այս իրավիճակում տեսանելի չեն հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի արդյունքները: Հիշեցնենք՝ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահին և առաջարկել անհապաղ խորհրդակցություններ սկսել՝ «սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել ՀՀ անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»: ՌԴ ԱԳՆ խողովակով ստացված պատասխանում ասված էր, որ «Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»։

ՀՀ ԱԳՆ-ի միջոցով Պուտինին ուղղված նամակից չորս օր անց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Factor TV-ին փոխանցեց՝ Փաշինյանի հղած նամակի հիման վրա Հայաստանի և Ռուսաստանի միջև խորհրդակցություններն արդեն սկսվել են:

Ռուբինյանը, որը Փաշինյանի կողմից Մոսկվա ուղարկած դիմումը և խորհրդակցությունների մեկնարկը համարում է կարևոր գործընթացի սկիզբ, չհստակեցրեց, թե երբ կոնկրետ արդյունքների ականատես կլինենք:

Իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը նաև Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, Factor TV-ի հարցին, թե ինչո՞ւ Սյունիքի դեպքերից հետո Մոսկվան փոխօգնության պայմանագրով չի աջակցում Հայաստանին, ասաց՝ դաշնակից Ռուսաստանից գոհ են։

Սիմոնյանը հավելեց՝ այս շրջանում կան արդյունքներ, որոնց մասին բարձրաձայնելը ճիշտ չէ: Վստահեցրեց՝ բացի ֆորմալ հայտարարություններից՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև կա մշտական ուղիղ կապ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ փոխանցեց՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանը Դավիթբեկ համայնքի հարցով դիմել է ՌԴ-ին: Դիտարկմանը, որ Դավիթբեկ համայնքի դեպքում անելիք ունի նաև ՀԱՊԿ-ն, պատգամավորն արձագանքեց՝ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ խնդիրները կարող են ավելի օպերատիվ լուծումներ ստանալ:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը չի ցանկանում տեսակետ հայտնել՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը կաշկանդված է ՀԱՊԿ-ին դիմելու հարցում այն պատճառով, որ կառույցի անդամ առնվազն երկու պետություն՝ Բելառուսը և Ղազախստանը, չեն ցանկանա դեմ դուրս գալ իրենց տնտեսական գործընկեր Ադրբեջանին: Իսկ ահա Ալեն Սիմոնյանը վստահ է, որ կաշկանդված չենք, բայց թե ինչու չենք դիմում՝ թարմ պատասխան չկա:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը չունի խորհրդարանի փոխնախագահի վստահությունն այս հարցում: Factor TV-ի հետ զրույցում նա չբացառեց, որ Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանա ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը: Բաբաջանյանը կարծում է՝ այս հանգամանքով պայմանավորված՝ Մոսկվան և Երևանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Հայաստանը ձեռնպահ մնա ՀԱՊԿ-ին դիմելուց:

Պատգամավորը նշում է՝ Հայաստան-Ռուսաստան փոխօգնության երկկողմ պայմանագրի շրջանակում համագործակցությունն ավելի արդյունավետ կարող է լինել: Սակայն, միաժամանակ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և նշյալ պայմանագրի շրջանակում օգնությունը պետք է լինի այնպիսին, որ համանախագահության շրջանակում կատարվող աշխատանքին չվնասի:

Թե որքան կտևեն Հայաստանի և Ռուսաստանի միջև մեկնարկած խորհրդակցությունները, առայժմ հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան