Սիրիայում ՌԴ հերթական ավիահարվածների արդյունքում ևս մի քանի տասնյակ թուրքամետ ահաբեկիչներ են ոչնչացվել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Սիրիայի հյուսիս-արևմուտքում նախօրեին իրականացված ավիահարվածների արդյունքում սպանվել է Թուրքիայի աջակցությունը վայելող առնվազն 35 զինյալ։ Այս մասին հայտնում է zamanalwsl.net-ը՝ վկայակոչելով տեղի սեփական աղբյուրներին և մշտադիտարկում իրականացնող արտասահմանյան կազմակերպություններին։

Նշվում է, որ ավիահարվածը դարձել է ամենամահացու հարձակումներից մեկն Իդլիբում գրեթե ութ ամիս առաջ կնքված հրադադարից ի վեր:

Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչ Յուսեֆ Համուդը հայտարարել է, որ հարձակման թիրախ է եղել Իդլիբի հյուսիս-արևմուտքում գտնող «Ֆայլաք աշ-Շամ» թուրքամետ խմբավորման մարզումների ճամբարը։ Նշվում է նաև, որ հարվածները հասցվել են ռուսական ավիացիայի կողմից՝ որպես շարունակություն անցյալ ամիս սկսված թուրքամետ գրոհայինների դեմ հարվածների:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռուսական ավիահարվածների արդյունքում սպանվել էր Թուրքիայի դաշնակից 78 իսլամիստ գրոհային, ևս 100-ը՝ վիրավորվել։

Տաթև Ֆռանգյան