Սա հայ հասարակության արձագանքն է ՄԱԿ-ի լռությանը. ցուցարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
Բոլորը

Հայաստանում գտնվող միջազգային կառույցների հայտարարություններն այլևս մեզ չեն հուզում, նրանք պետք է գործեն, այլապես անելիք չունեն այս երկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ ընդգծելով, որ այս բողոքը հայ հասարակության արձագանքն է ՄԱԿ-ի լռությանը:

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները բողոքի ակցիա իրականացնելով՝ այս անգամ կազմակերպել են «սգո արարողություն»: Ցուցարարները խորհրդանշական թաղում են կազմակերպել, ծաղկեպսակ ու դագաղ են դրել գրասենյակի շենքի մոտ: Ծաղկեպսակի վրա գրված է. «Հայ հասարակությունից՝ ՄԱԿ-ի հիշատակին»: Ակցիայի մասնակիցները խունկ են ծխել, հնչել է սգո երաժշտություն: Ծաղկեպսակի և դագաղի վրա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրի լուսանկարն է:

Այս ակցիայով քաղաքացիներն իրենց բողոքն են հայտնել, որ սեպտեմբերի 27-ից սկսված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայից հետո ՄԱԿ-ը որևէ հստակ քայլ չի արել այդ ագրեսիան կանխելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: