ՄԱԿ -ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը՝ Արցախում ռազմական հանցագործությունների մասին

Լուրեր

05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում հրետանային հարվածները կարող են ռազմական հանցագործություններ լինել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նա հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների և հիվանդանոցների ուղղությամբ:

«Չնայած նախոր ուրբաթ Արբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը՝ քաղաքացիական բնակավայրերին հարվածներ չհասցնելու վերաբերյալ, հանգստյան օրերին հաղորդվում էր բնակավայրերի ուղղությամբ հրետանային հարվածների մասին»,-  ասել է Միշել Բաչելետը ՝ վկայակոչելով Ստեփանակերտի կենտրոնական շուկային և Թարթառ քաղաքին ուղղված հարվածները:

Բաչչելետը նաև մտահոգություն է հայտնել հայ 2 գերիների սպանության տեսանյութի վերաբերյալ․ «Չնայած բազմաթիվ կեղծ տեսանյութեր են շրջանառվում սոցցանցերում, այնուամենայնիվ լրատվամիջոցների կողմից իրականացվող խորը հետաքննությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական զորքերը մահապատժի են ենթարկում երկու գերեվարված հայերի՝ բացահայտելով համոզիչ և խորապես անհանգստացնող տեղեկատվություն»,- նշել է ՄԱԿ-ի պաշտոնյան՝ ընգծելով, որ դա Ժնևյան Կոնվենցիայով կարող է համարվել պատերազմական հանցագործություն։