Պատերազմական դրությունն ու 18.8 մլրդ դրամի պարգևավճարի նախատեսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18.8 միլիարդ դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսված պարգևավճարները։ Սա 21 տոկոսով ավելի է նախորդ տարի հատկացված գումարից։ Այս մասին հայտնի դարձավ այսօր, երբ 2021 թվականի բյուջեի նախագիծը քննարկվում էր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Պարգևավճարների թեման ԱԺ-ից տեղափոխվեց Ֆեյսբուք և առաջին հարցադրումը եղավ այն, թե ինչպես կարելի է պատերազմական իրավիճակի և կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի ֆոնին այդքան մեծ գումար հատկացնել պարգևավճարներին:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր բացատրությունն ունի: Ասում է՝ կատարված աշխատանքը և վարձատրությունը պետք է լինեն համարժեք: Ջանջուղազյանի կարծիքով՝ պարգևավճարները նպաստում են, որ պետական համակարգում արդյունավետ աշխատեն:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանին զարմացրել է, թե ռազմական դրության պայմաններում ինչու է գործադիրը պարգևավճարների նման մեծ թիվ ուղարկել օրենսդիր: Նա հույս ունի, որ բյուջեի նախագիծը մինչև վերջնական քվեարկությունը փոփոխությունների կենթարկվի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ենթադրում է, որ բյուջեի նախագիծը գրվել է պատերազմից առաջ: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախագիծն այս տեսքով չի ներկայացնի ԱԺ լիագումար նիստի: Ըստ Մարուքյանի՝ բյուջեն ընդհանրապես կփոփոխվի, քանզի դեռ հայտնի չէ՝ ինչպե՞ս ենք դուրս գալու ընթացող պատերազմից:

Մարուքյանն ասում է՝ իշխանության ներկայացուցիչները պետք է պատասխանեն, թե պատերազմի և համավարակի օրերին, երբ երկիրը երկու ճակատով կռիվ է տալիս, ինչու են պարգևավճարների նման բյուջե սահմանել:

Իշխանությունից տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշում է՝ բյուջեի նախագիծը մանրամասն են քննարկելու:
2021 թվականի պետբյուջեում տեղ գտած պարգևավճարների հարցը «Բարգավաճ Հայաստան»-ից չմեկնաբանեցին: ԲՀԿ-ական Կարինե Պողոսյանն ասաց՝ նախագիծը դեռ չի կարդացել:

Մինչ ընդդիմադիրները հույս են հայտնում, որ իշխանությունը նախագիծն էական փոփոխությունների կենթարկի, «Իմ քայլից» Նիկոյալ Բաղդասարյանը հիմնավորում է, թե ինչու են պարգևավճարներն անհրաժեշտ: Ասում է՝ պարգևավճարը վատ երևույթ չէ:

Արդարացված է պարգևավճաների նման թիվը, թե՝ ոչ, Ատոմ Ջանջուղազյանն ուղիղ պատասխան չի տալիս: Միայն ասում է՝ պարգևավճարը շքեղություն չէ, այլ վարձատրության համակարգի մաս:

Արդյո՞ք իշխանությունը պարգևավճարների 18 միլիարդ 825 միլիոն դրամանոց բյուջեն կպահպանի, պարզ կլինի առաջիկայում։ Պետական բյուջեի նախնական քննարկումները խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում դեռ շարունակվելու են տասը օր, որից հետո խմբակցություններն իրենց դիտարկումները ներկայացնելու են կառավարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան