Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բելգիայից պատգամավոր Ժորժ Դալմանին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԱԳՆ ղեկավարը ողջունել է բելգիացի խորհրդարանականին և բարձր գնահատել նրա համարձակ քայլը՝ ծանր պահին Արցախի ու նրա ժողովրդի կողքին գտնվելու և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար։

Մասիս Մայիլյանը կարևորել է Ժորժ Դալմանի երկարամյա գործունեությունը՝ ուղղված Բելգիայի խորհրդարանում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, նրա շահերի պաշտպանությանն ու առաջմղմանը։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականին, մասնավորապես՝ Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիան և դրան ուղեկցող պատերազմական հանցագործությունները դատապարտող, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական աջակցության անհրաժեշտությունն ընդգծող բանաձևը հեղինակելու համար։

Իր խոսքում, Ժորժ Դալմանը նշել է, որ հերթական՝ երրորդ անգամ Արցախ այցելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, կիսել այն դժվարությունները, որոնք Արցախի ժողովուրդը ստիպված է հաղթահարել և հետագայում՝ եվրոպական տարբեր հարթակներում ներկայացնել Արցախի վերաբերյալ ճշգրիտ պատկերը։ Նա ընդգծել է, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիան և մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլև ողջ Եվրոպայի անվտանգության համար։

Ժորժ Դալմանի խնդրանքով Մասիս Մայիլյանը հանգամանալից ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հանգամանքներն ու հետևանքները։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների և հիվանդանոցների վրա կանխամտածված հարձակումների արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ծանր վիճակը, ինչի հետևանքով հանրապետության բնակչության շուրջ 60 տոկոսը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը գործնական քայլեր ձեռնարկի՝ կասեցնելու Արցախի դեմ ագրեսիան, նվազեցնելու հակամարտության գոտում լարվածությունը և պայմաններ ստեղծելու՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս համատեքստում, որպես առավել արդյունավետ միջոց, Մասիս Մայիլյանը շեշտել է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, ինչը հստակ ազդանշան կդառնա Ադրբեջանին՝ Արցախը զավթելու նպատակով ուժի կիրառման և մարդկության դեմ հանցագործությունների և այլ միջազգային հակաիրավական արարքների իրագործման անթույլատրելիության մասին։

Ժորժ Դալմանը շնորհակալություն հայտնեց իրադրությունը հանգամանալից ներկայացնելու համար՝ վստահեցնելով, որ կշարունակի իր հետևողական ջանքերը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկատվությունը Եվրոպայում ներկայացնելու, ինչը հիմք կստեղծի գործնական քայլեր ձեռնարկել՝ նպաստելու Արցախում բռնության դադարեցմանն ու ստեղծված մարդասիրական դժվարին իրավիճակի լուծմանը և տարածաշրջանում կայունության հաստատմանը։