Թիկունքը՝ մշակույթ. Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ. ձեռք է բերվել 69, 2019 թ.՝ 87 երաժշտական գործիք

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են երաժշտական գործիքներ:

Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա:

Երաժշտական գործիքները տրամադրվում են արվեստի և երաժշտական դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին:

Ծրագրի շրջանակում 2020 թվականին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք, այդ թվում՝ դաշնամուր (14 հատ), ջութակ 1/4 (6 հատ), ջութակ 2/4 (6 հատ), սաքսոֆոն (3 հատ), շեփոր (5 հատ), կլարնետ (6 հատ), ֆլեյտա (3 հատ), քանոն (10 հատ), սանթուր (3 հատ), դուդուկ (8 հատ), շվի (5 հատ):

2019 թ. ձեռք են բերվել 87 երաժշտական գործիք, այդ թվում՝ դաշնամուր (8 հատ), ջութակ 1/8 (4 հատ), ջութակ 1/4 (7 հատ), ջութակ 2/4 (6 հատ), ջութակ 3/4 (1 հատ), ջութակ 4/4 (2 հատ), թավջութակ 1/4 (1 հատ), թավջութակ 2/4 (2 հատ), թավջութակ 3/4 (2 հատ), թավջութակ 4/4 (1 հատ), շեփոր (6 հատ), կլարնետ (6 հատ), ֆլեյտա (4 հատ), քանոն (10 հատ), քամանչա (3 հատ), թառ (2 հատ), սանթուր (4 հատ), ուդ (1 հատ), դուդուկ (9 հատ), շվի (7 հատ), սրինգ (1 հատ):

Նշենք, որ 2007 թվականից պետությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ, և յուրաքանչյուր տարի, շուրջ 2400 աշակերտ ստանում է անվճար երաժշտական կրթություն: