Վիենում հայերին սպառնացած 300 հոգանոց թուրք համայնքը երևի «գորշ գայլերի» հետ է կապված․ փոխքաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը Factor.am-ին հայտնեց, որ թուրք համայնքի ներկայացուցիչները, որոնք երեկ ակցիա են իրականացրել Վիենի տարածքում, հավանաբար, «Գորշ գայլեր» խմբավորուման հետ են կապված:

«Երեկոյան արդեն որոշում է կայացվել ինչ-որ ծագումով թուրք համայնքի, երևի «Գորշ գայլերի» հետ կապված հավաքը Վիենից ոչ շատ հեռու գտնվող վայրում իրականացնել, մոտ 300 թուրքեր ժամը 19:00-ի կողմերը եկել են Վիեն շատ անհանգստացնող կոչերով, թե՝ հայե՛ր, դուրս եկեք փողոց, որպեսզի մենք ձեզ սպանենք»,- ասաց Սաքունցը։

Վիենի փոխքաղաքապետը հայտնեց նաև, որ իրենք հայ համայնքի հետ աշխատել են, որպեսզի որևէ մեկը դուրս չգա և սադրանքների չտրվի, բարեբախտաբար, դա իրենց հաջողվել է։

Փոխքաղաքապետը նաև ասաց, որ այս պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է, բայց իրեն իրավապահները զգուշացրել են, որ տանից դուրս չգա, քանի որ թուրքերի շրջանում շրջանառվում է հենց իր անունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան