Թշնամու թիրախում հրամանատարներն են․ Վահան Բադասյանի բացառիկ հարցազրույցը Factor.am-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանը, որը ծանր վիրավորվել էր հոկտեմբերի 6-ին մարտի դաշտում։ Այս պահին էլ նա հիվանդանոցում է, և մենք հնարավորություն ունեցանք բացառիկ զրույցի։

-Նախ Ձեր առողջական վիճակի մասին, ինչպե՞ս եք, ինչպիսի՞ն է ապաքինման դինամիկան։

-Որոշակի առաջխաղացում կա, ես խոսել չէի կարողանում, այժմ արդեն դրական դինամիկա կա, վերականգնվում եմ, որոշակի բառեր դեռևս դժվարանում եմ ասել, գանգից եմ վիրավորվել։

-Պարոն Բադասյան, ինչ պայմաններում ստացաք վիրավորումը, Արցախի ո՞ր հատվածում էիք։

-Ես եղել եմ հրամանատարական մեքենայում, ըստ վարորդի, քնած եմ եղել, իմ հետևից ևս երկու մեքենա էր գալիս, բայց թիրախավորեցին իմ մեքենան, որովհետև պատրիոտ էր։ Իրենք հասկանում են հրամանատարի դերը, ես մինչ այդ խոսել էի հեռախոսով և դրանով էին թիրախավորել։

– Ասացիք, որ հրամանատարական մեքենան են թիրախավորել, օրեր առաջ էլ թիրախավորել էին Ռուստամ Գասպարյանի մեքենան, Ջալալ Հարությունյանի մեքենան, սրանք պատահակա՞ն են, թե տեղեկատվության արտահոսքի արդյունք։

-Կարծում եմ, որ տեղեկատվական արտահոսքի արդյունք կա, ես, օրինակ, հեռախոսային տվյալներս միացված էի թողել, որը իմ տղաները հետո են անջատել, նաև ազգուշությունը կա։ Փաստորեն Ռուստամի և Ջալալ Հարությունյանի մեքենան չի բացառվում, որ նույնպես այդպես եղած կլինեն։

-Ձեր կարծիքով հայկական կողմը ունի՞ դեռևս չօգտագործված ռեսուրսներ, օրինակ, երեկ վարչապետը հայտարարեց, որ ճշտգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու։

– Այո, իհարկե ունենք չօգտագործված ռեսուրսներ, օրինակ, Իսկանդերը, հակաօդային պաշտպանության միջոցներ և այլն։

-Այս պահին գիտենք, որ հակառակորդը գուցեև ժամանակավոր որոշակի տարածքային առաջխաղացում ունի, Ձեր կարծիքով ճիշտ լուծումը նրանց ելման դիրքեր շպրտելու փորձ անե՞լն է, թե՞ ունեցածը պահելը։

-Կարծում եմ, որ ճիշտը այս պահին ունեցածը պահելն է, հետո ճիշտ մարտավարություն է, որը հետագայում պիտի մտածենք, դա հակառակորդին կապիտուլյացիայի ենթարկելն է։ Պետք է օգտագործենք քրդական, թալիշական, լեզգիական գործոնը, բայց նրանք դեռ սպասում են, մեզ չեն օգնի, բայց եթե հզորանանք, մեր կողքին կկանգնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան