Ստեփանակերտի և Շուշիի բնակիչներին քաղաքը լքելու կոչ չի արվել. ադրբեջանական ապատեղեկատվություն
Տելեգրամյան որոշ ալիքներ տեղեկություն են տարածում, թե իբր Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել Ստեփանակերտի և Շուշիի բնակիչներին ժամանակավոր լքել քաղաքները՝ անվտանգությունից ելնելով։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նախարարությունից հայտնեցին, որ նման կոչով ՊՆ-ն հանդես չի եկել։
Տարածվող լուրը հերքեց նաև Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։