«Իլհամ Ալիևն ադրբեջանցի ժողովրդի ամոթն է»․ ակցիա Մոսկվայում՝ ԼՂ-ում ադրբեջանական ագրեսիայի դեմ

Լուրեր

02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:24
Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ մայրաքաղաքում ակցիա է անցկացվել ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ քաղաքականության։ Ակցիան իրականացրել են ռուս հայտնի գրող, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովի «Է․Լիմոնովի Ուրիշ Ռուսաստան» կուսակցության անդամները։

Ակցիայի մասնակիցները Մոսկվայում Մուսլիմ Մագոմաևի արձանի մոտ «Իլհամ Ալիևն ադրբեջանցի ժողովրդի ամոթն է» գրությամբ ցուցանակ են տեղադրել,  հայտնում է կուսակցության կայքը։

Հաղորդագրությունում ասվում է, որ սեպտեմբերին ադրբեջանական բանակը հարձակվել է ԼՂ-ի՝ Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը։

«Սա վերջին տասնամյակի ամենաարյունալի հակամարտություններից է։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների պատճառով  խաղաղ բնակչությունն է զոհվում և հայտնի էլ դեռ ինչքան կորուստներ կկրի հայ ժողովուրդը։ «Է․Լիմոնովի ուրիշ Ռուսաստան» կուսակցությունը ՌԴ-ում միակ քաղաքական ուժն է, որը հակամարտության հենց սկզբից հանդես է եկել ԼՂ-ի անկախության ճանաչման օգտին»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ կուսակցության անդամներն անձամբ են եղել ռազմական բախումների տարածքում ու պատերազմի մասին վավերագրական ֆիլմ թողարկել։

Նշենք, որ Էդուարդ Լիմոնովը Արցախի բարեկամներից էր։ Նա բազմիցս է այցելել Արցախ ու հանդես եկել երկրի անկախությունը ճանաչելու կոչերով։ Նա նույնիսկ ցանկություն էր հայտնել, որ իրեն հուղարկավորեն Արցախում։ Լիմոնովը մահացել է այս տարվա մարտին։

Էմմա Չոբանյան