Ֆրանսիան ակնկալում է, որ ԵՄ-ն գործողություններ կձեռնարկի Թուրքիայի դեմ

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

Ֆրանսիան կարծում է, որ Եվրամիությունը պետք է մոտալուտ գագաթնաժողվի ժամանակ քայլեր ձեռնարկի ընդդեմ Թուրքիայի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերն Ազգային ժողովում ունեցած ելույթում, ինչպես նաև Le Figaro թերթին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ողջ Եվրոպան այժմ քննադատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագիծը։ Անհրաժեշտ է, որ Եվրամիությունն առաջիկա գագաթնաժողովի ժամանակ նրա գործողություններին եվրոպական պատասխան տա»,- ասել է Ռիստերը։

Ազգային ժողովում ունեցած ելույթում նա առանձնահատուկ ընդգծել է, որ գագաթնաժողովը «պետք է կայացնի այնպիսի որոշումներ, որոնք նրան թույլ կտան ամրապնդել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ՝ ապագայում ավելի լավ պաշտպանելու իր շահերն ու եվրոպական արժեքները»:

Նա նշել է նաև, որ Էրդողանի ներկայիս գործողությունները համընկնում են այն քաղաքականության հետ, որն ուղղված է մի շարք հարևան տարածաշրջաններում Թուրքիայի վերահսկողությունը հաստատելուն։

«Սա մասնավորապես Լիբիային զինամթերք մատակարարելու էմբարգոյի խախտման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունների շարունակությունն է, որտեղ Թուրքիան, ի աջակցություն Ադրբեջանի, վարձկաններ է ուղարկում»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան