Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը
Քաղաքականություն
27.10.2020 | 23:54Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների, ինչպես նաև բախումներին Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ Պուտինը իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ շփումների և ձեռնարկվող քայլերի մասին՝ շուտափույթ հրադադարի հասնելու և լարվածությունը թուլացնելու համար ։