Ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը «ցավոտ փոխզիջումներ» ասելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ հայ ժողովուրդը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում պատրաստ է մինչև անգամ «ցավոտ փոխզիջումների»:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ սովորաբար, չի մեկնաբանում վարչապետի ելույթները և բնական համարեց այն, որ մարդկանց մոտ հարց է առաջանում, թե Նիկոլ Փաշինյանը «ցավոտ փոխզիջումներ» ասելով ինչ նկատի ուներ:

Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում անդրադառնալով Factor TV-ի հարցին, թե վարչապետն ինչ նկատի ուներ «ցավոտ փոխզիջումներ» ասելով, նշեց՝ խոսքն այն մասին է, որ իշխանությունները մշտապես պատրաստ են եղել բոլոր տեսակի բանակցությունների, իսկ այս պահին դրանք սպառված են:

Ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի՝ Նիկոլ Փաշինյանը «ցավոտ փոխզիջումներ» ասելով նկատի է ունեցել հենց «Լավրովյան պլանը»՝ տարածքների փուլային հանձնում և զորքերի փուլային դուրսբերում: Սակայն քաղաքագետը նշում է, որ վարչապետի ելույթի հասցեատերը միջազգային հանրությունն է, ոչ թե ներքին լսարանը:

Ըստ Սաֆարյանի՝ վարչապետը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ խախտում է մարդասիրական հրադադարի ռեժիմը, իսկ Բաքվի միակ նպատակը Արցախի կապիտուլյացիան է: Քաղաքագետը նշում է՝ Փաշինյանը նկատի է ունեցել այն, որ Ալիևի՝ նման քաղաքականության պարագայում, եթե անգամ հայկական կողմը պատրաստ լինի «ցավոտ զիջումների», այն հնարավոր չի լինի իրականացնել:

«Քաղացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանն այն կարծիքին է, որ վարչապետն այս հայտարարությամբ ցանկանում է ընդգծել, որ հրադադարը խախտողներին պետք է փնտրել հակառակ կողմում: Միսկարյանի համար պարզ չէ, թե վարչապետը «ցավոտ փոխզիջում» ասելով ինչ է նկատի ունեցել:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից մեկ օր անց Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ վարչապետի հրաժարականի պահանջով: Նա նշել էր, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

Ժամեր անց ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես եկան հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով պառակտիչ հայտարարությունները, դա գնահատելով որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու փորձ:

Պաշտպանական գերատեսչությունների հայտարարությունում ասված էր, որ ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ է օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու է անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

Նարեկ Կիրակոսյան