Հայաստանում առաջիկայում համաներում կլինի՞

Լուրեր

12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
Բոլորը

Հայաստանում վերջին անգամ համաներում է հայտարարվել 2013 թվականին, անկախության 22-ամյակի կապակցությամբ։ Դրանից հետո ամեն տարի, անկախության տոնի կապակցությամբ դատապարտյալները, նրանց հարազատները, նրանց շահերը պաշտպանող փաստաբանները սպասում են ՀՀ նախագահի ողորմածության հերթական ակտին։

Համաներման սպասում էին 2015 թվականին, հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ, սակայն նախագահն այդ ժամանակ գթասրտություն չդրսևորեց։ Անկախության 25-ամյակի նախաշեմին կրկին սկսեցին լուրեր շրջանառվել, որ ահա, համաներումը սարերի հետևում չէ, և հասարակական համոզմունք ձևավորվեց, որ շուտով Սերժ Սարգսյանը ստորագրելու է համապատասխան հրամանագիրը։ Եվ կրկին հիասթափություն։ Հրամանագիր չեղավ։

Պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում համաներում հայտարարել և եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Այս հարցը ուղղեցինք ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին: Ի պատասխան ստացանք իրավական խորհրդատվություն, որը կապ չուներ հարցի հետ։

«Տեղեկացնում եմ, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համաներում հայտարարում է Ազգային ժողովը՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ: ՀՀ Նախագահի առաջարկությունը Ազգային ժողովին ներկայացնելու մասին հանրությունը տեղեկանում է Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով»,- ասված էր Հակոբյանի պատասխանում:

Համենայն դեպս, պատասխանն այս հույս չի տալիս, որ առաջիկայում նախագահը արձագանքելու է հանրության սպասումներին։ Ինչու այնուամենայնիվ ՀՀ նախագահը համաներում չի հայտարարում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գտնում է, որ միայն Սերժ Սարգսյանն է կարող այս հարցին պատասխանել։

«Դա նրա իրավունքն է։ Բայց մարդասիրական հակումներ ունեցող և երկրում ու մեր հասարակության մեջ առկա լարվածությունը թուլացնելու գիտակցություն ու ցանկություն ունեցող մարդը նման իրավունքից ժամանակ առ ժամանակ կարող էր և օգտվել»։ 2013 թվականի համաներումը, ըստ Վարդան Հարությունյանի, «Ոչ թե բարի կամքի դրսևորում էր հայաստանյան իշխանությունների կողմից, այլ երկրում առկա հզոր ընդիմության և միջազգային հանրության ճնշման արդյունք էր, պարտադրված քայլ»։

Իրավապաշտպան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը էլ գտնում է, որ նախագահը պետք է առաջնահերթ կարգով տեղյակ լիներ համաներման սպասումների մասին, քանի որ կա մամուլ, որն այդ խնդիրը պարբերաբար բարձրաձայնում է, կան բանտեր, որոնք ծանրաբեռնված են․ «Ակնհայտ է նաև, որ ունենք քաղբանտարկյալներ։ Իսկ թե ինչու համաներում չի հայտարարվում, ես առաջին տեղում դնում եմ ոչ մարդասիրական մոտեցումը։ Այս երկիրը չունի մարդասիրական մտածողություն, երբեք այդ մարդասիրական մտածողությամբ չի առաջնորդվում։ Երկրորդը՝ հաշվեհարդարը, վրեժխնդրությունը, այն մտայնությունը, որ հնարավոր է, նրանք մշակեն համաներման նախագիծ, նշեն հոդվածները, որոնց վրա համաներումը տարածվում է, և պարզվի, որ, ասենք, Շանթ Հարությունյանի վրա էլ է տարածվում, կամ դեպքերի մասով «Սասնա ծռերի»։

Այնքան զինված խմբեր, մարդիկ կան, որոնց նրանք ուզում են պատժել, հաշվեհարդար տեսնել, որ չգիտեն, ինչպես պետք է համաներում կիրառվի։ Դժվար է լինելու շրջանցել որոշ հոդվածներ։ Օրինակ, վերցնենք, Գևորգ Սաֆարյանի գործը, որին մեղադրում են տոնածառ տեղադրելու համար։ Իմ կարծիքով, վրեժխնդրության մոլուցք կա նրա նկատմամբ, ցանկություն, որ նա տարիներով չազատվի»։

Ժաննա Ալեքսանյանը մտահոգիչ է համարում նաև ցմահների վիճակը։ Նրանց վրա թեև համաներումը չի կարող տարածվել, բայց ցմահ ազատազրկվածների խնդիրը նույն մարդասիրական վերաբերմունքի բացակայությանն է առնչվում։ «Մարդիկ անցել են օրենքով սահմանված, ասենք, 20 տարին, կարող են վաղաժամկետ ազատվել, բայց պետք է շարունակեն ապրել «Նուբարաշենի» այդ քանդված, անմարդկային պայմաններով բանտում», – նշեց իրավապաշտպանը։

Սյուզան Սիոնյան