Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում Կարո Փայլանի և ԱԶԿ-ական պատգամավորների միջև (տեսանյութ)

Լուրեր

10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել. փոխանցում է EH-ն:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը, վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Փայլանը ֆինանսների նախարար Նաջի Աղբալին կոչ է արել ուսումնասիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատներին վերաբերող օֆշորային գոտիներում ներդրումներ կատարելու մասին հրապարակումները:

Փայլանը մեջլիսում ելույթի ժամանակ քննադատել է նախարարությանը՝ նշելով, որ չնայած փաստաթղթերի հրապարակմանը ֆինանսների նախարարությունը, Ֆինանսական հանցագործությունների քննության վարչությունը որևէ քայլ չեն ձեռնարկում: Փայլանը պահանջել է, որ նախարար Աղբալը ֆինանսական հանցագործությունների քննության վարչությանը հանձնարարի համապատասխան գործընթաց սկսել՝ նշելով. «Հակառակ դեպքում այս երկրում այսպիսի անբարոյականությամբ, այսպիսի հարկային անբարոյականությամբ չեք կարող առաջ շարժվել»:

Փայլանին հակադարձել է ԱԶԿ-ական պատգամավորներից Իլքնուր Ինջեյոզը՝ ասելով, թե Փայլանը վերջին մարդն է, ով կարող է բարոյականության մասին դասեր տալ:

«Մեջլիսում դուք վերջինն եք, ումից բարոյականության մասին դասեր պիտի ստանանք, անգամ այդ վերջինն էլ չեք, սա էլ ուզում եմ հատուկ ընդգծել: Դու այս մեջլիսում անգամ վերջին մարդը չես»:

Փայլանը Ինջեյոզի վերոնշյալ խոսքերից հետո նրան կարգի է հրավիրել՝ ասելով. «Անտակտ մի եղիր»:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ այս խոսքից հետո ԱԶԿ-ական պատգամվորները, այդ թվում նաև Ինջեյոզը շարժվել են Փայլանի ուղղությամբ: Վիճաբանությունը հանդարտեցնելու նպատակով նիստն ընդմիջվել է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքն ու հարազատները օֆշորային գոտում (Մեն կղզում) միլիոնավոր դոլարների ներդրում են արել: ԺՀԿ-ն մեղադրանքները հաստատող փաստաթղթեր է հրապարակել: