Որոշողը Թուրքիան է, ոչ՝ Ադրբեջանը․ Ալիևի ռազմական կամպանիայի հենքը թուրքական աջակացությունն է․ Հրանտ Տեր-Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բաց նամակով դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Դուք այս տարածաշրջանում հսկայական հեղինակություն ունեցող պետության ղեկավար եք։ Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»։ Պարոն Տեր-Աբրահամյան, ի՞նչ կասեք այս նամակի մասին։ 

-Բուն նամակի մասին ես չեմ ուզում շատ խոսել, որովհետև հասկանալի է՝ ռազմական դրություն է, Արցախի ընտրված նախագահ է, այդքան էլ ճիշտ չի չափից ավելի շատ սրա մասին խոսել։ Նաև ուզում եմ նշել՝ զուտ իմ կարծիքով՝ ընկալումը հանրային այս նամակի բավականին չափազանցված է, և ըստ դրա մտածում են՝ կարծես բեկումնային պահ է եկել, բայց ես չեմ կարծում, որ չարժի այդքան․․․ Իհարկե, կարևոր իրադարձություն է, բայց ես կասեի՝ էդքան չափազանցված ընկալել պետք չէ։ Անկախ նամակից, մենք գիտենք, որ էս թեման մեր հանրության մեջ անընդհատ գեներացվում է, որ դիմենք, դիմենք, որ լինի խաղաղություն։ Ես ուզում եմ հասկանալ հետևյալը․ ես վստահ եմ, որ Ռուսաստանն այս պահին ուզում է այստեղ խաղաղություն հաստատել, դա փաստերով է հաստատվում, և առանց մեր դիմելու էլ, այդ բոլոր ջանքերը արվում են՝ երկու անգամ հրադադարի փորձ է եղել, առաջինը՝ Վլադիմիր Պուտինի անմիջական կոչով, երկրորդը՝ Ֆրանսիայի ջանքերով էր, բայց Ռուսաստանն էլ էր կողմ։ Այսինքն՝ ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն էր այստեղ խնդիրն ընդհանրապես, էլի եմ ասում՝ Ռուսաստանն առանց մեր կոչերի էլ անում է, ես ուզում եմ հասկանալ՝ ավելի ի՞նչ կարող է անել։

-«Հայաստանի համար ընդունելի է Արցախի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը»,- հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորեցնելով՝ որպես փոխզիջումային տարբերակ կարող են տեղակայվել ռուս խաղաղապահներ։ Ենթադրելի է՝ Ադրբեջանն էլ պայման է դնում թուրք խաղաղապահներ տեղակայել։ Դուք պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, որ Արցախ-Ադրբեջան սահմանում թուրք և ռուս խաղաղապահներ են տեղակայված։

-Մենք հին իներցիայով էս կոնֆլիկտն անընդհատ բերում ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի հարթության վրա։ Մոռանում ենք, որ շատ լուրջ բան է փոխվել և այդ լուրջ բանը Թուրքիայի մասնակցությունն է և իհարկե, Թուրքիան, այնպես չի, որ Ղարաբաղի հարց է դրել։ Ղարաբաղի հարցը Ադրբեջանն է դրել։ Թուրքիայի համար Ղարաբաղի հարցը գործիք է, որպեսզի ինքը հասնի ինչ-ինչ նպատակների այս տարածաշրջանում, այսինքն՝ իր ազդեցությունը մեծացնի նախ՝ Ադրբեջանում, երկրորդը՝ տարածաշրջանում, և եթե առաջ այս տարածաշրջանը դիտարկվում էր որպես մենաշնորհային ռուսական ազդեցության գոտի, ապա՝ Թուրքիան հիմա պլան է մշակել՝ ղարաբաղյան էսկալացիայով մտնել խաղի մեջ և դարձնել թուրք-ռուսական տարածաշրջանը։ Այս կոնտեքստում պետք է ամեն ինչ դիտել։ Եթե Իլհամ Ալիևի ողջ այս ռազմական կամպանիայի հենքը թուրքական աջակցությունն է՝ անօդաչու սարքեր, ինստրուկտորներ, սպաներ, ռազմական օպերացիաների պլանավորում, ահաբեկիչներ, դա նշանակում է, որ քաղաքական իմաստով ևս Թուրքիան է որոշողը, ոչ թե Ադրբեջանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան