Ահաբեկիչները հասնելու են Բրյուսել, Վաշինգտոն, Մոսկվա․ իրենց զինվորներն են մահանալու, եթե մեր հաղթանակին չաջակցեն․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
15.07.2026 | 19:21
ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի «Նյու Յորք» բարի գործունեությունը
15.07.2026 | 19:15
Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

– Միջազգային հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որտեղ անդրադառնում է Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններին: Ի՞նչ փաստեր եք նկատել այս զեկույցում, ի՞նչն է առավել կարևորվում:

– Զեկույցը հիմնականում վերաբերում է կլաստերային՝ կասետային զինատեսակների օգտագործմանն Արցախի խաղաղ բնակչության դեմ: Մասնավորապես, զեկույցում խոսվում է Ստեփանակերտում և Հադրութում օգտագործված կասետային զինատեսակների մասին: Մենք տեղեկություններ փոխանցեցինք Human Rights Watch-ին, որ այլ բնակավայրերում ևս՝ Կարմիր Շուկայում, Մարտակերտում օգտագործվել են այդ զինատեսակները, բայց, ցավոք, ամեն տեղից չէ, որ մեզ հաջողվեց ապացույցներ հավաքել, իսկ Human Rights Watch-ի զեկույցը հիմնված է փաստագրված ճշգրիտ տվյալների վրա:

– Ձեր կազմակերպությունը նույնպես փաստահավաք առաքելությամբ Արցախում էր, ի՞նչ խախտումներ արձանագրեցիք: Ադրբեջանցիներն ասում են, որ իրենք բացառապես ռազմական օբյեկտներն են թիրախավորում, սակայն ակնհայտ է քաղաքացիական շինությունների թիրախավորումը:

– Դա սուտ է, պարզ է՝ չեն ասելու, որ խաղաղ բնակչությանն են թիրախավորում: Նրանք օգտագործում են կասետային զինատեսակներ, որոնք շատ վտանգավոր են, հիմնականում օգտագործում են իսրայելական LAR-160 տեսակի կասետային մարտագլխիկները, Ստեփանակերտում օգտագործվել են նաև «Սմերչ»-ի կասետային մարտագլխիկներ, Շուշիում նույնպես օգտագործվել են կասետային զինատեսակներ… Կասետային զինատեսակները շատ վտանգավոր են և մահաբեր, միտված են ավելի շատ սպանելու, քան վնասազերծելու: Այս զինատեսակները նաև Դուբլինյան կոնվենցիայով են արգելված, Ադրբեջանը և Հայաստանը չեն միացել այդ կոնվենցիային…

– Այսինքն՝ միտումնավոր թիրախավորվում է խաղաղ բնակչությո՞ւնը:

– Այո՛, և շատ տեղերում: Առհասարակ թիրախավորվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, և թիրախավորվում են նաև կասետային զինատեսակներով: Երբ որ կրակում էին Ստեփանակերտի էլցանցի վրա, որպեսզի Ստեփանակերտը հոսանքազրկեն, դա ևս քաղաքացիական օբյեկտի թիրախավորում է և դա նույնպես միջազգային իրավունքի խախտում է: Բայց դա գոնե ինչ-որ առումով ռազմական տրամաբանություն ունի: Իսկ կասետային մարտագլխիկներով շենք-շինություններ չեն քանդվում, բազմաթիվ փոքր պայթյուններ են առաջացնում, որոնք մարդ են սպանում, և երբ դրանցով խոցում են քաղաքների այնպիսի հատվածներ, որտեղ նույնիսկ զինվորական չկա, ակնհայտ է, որ դա արվում է խախաղ բնակչությանը սպանելու համար:

– Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության,  քաղհասարակության և իրավապաշտպան կառույցների այն պնդումները, որ Ադրբեջանը, փաստորեն, ցեղասպանական գործելաոճ է որդեգրել, փաստվում է նաև Ադրբեջանի կիրառած զինատեսակներո՞վ:

– Այո՛, իհարկե: Կարևոր է, թե ինչն են իրենք թիրախավորում և ինչով են թիրախավորում:

– Դա նորմա՞լ է, որ պետությունն ահաբեկիչներ է հավաքագրում և օգտագործում, և որևէ երկիր, որևէ կառույց պատժամիջոցներ չի փորձում կիրառել:

– Ալիևն ու Էրդողանն ուղղակի տեռորիզմի էքսպանսիա են անում… Իսլամիստ ահաբեկիչների դեմ ամբողջ աշխարհը կռվում է, բայց Ադրբեջանն ահաբեկիչներ է բերում մի տարածաշրջան, որտեղ այդ խնդիրը չի եղել, և թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ մի շարք եվրոպական երկրների արձագանքը շատ մեղմ է և անբավարար, ավելի շատ հանդուրժողական է: Բայց եթե մենք այս պատերազմում պարտվենք, դա լինելու է մեծագույն խնդիր ոչ միայն մեզ համար, այլ նաև այդ բոլոր երկրների համար:

– Արդեն Ռուսաստանի համար դա խնդիր է դարձել, գրեթե չկա մի օր, որ այնտեղ ահաբեկիչներ չչեզոքացվեն: Փաշինյանը հայտարարություն արեց, որ Ռուսաստանը Արցախի տարածքում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու լեգիտիմ իրավունք ունի: Ի՞նչ գործողության սպասել։

– Ինձ թվում է՝ ցանկացած երկիր լեգիտիմ իրավունք ունի հակաահաբեկչական օպերացիա անելու անգամ Ադրբեջանի տարածքում՝ առանց Ադրբեջանի իշխանություններին հարցնելու, որովհետև այդ ահաբեկիչներին իրենք են բերել, և եթե նրանք ահաբեկիչներին բերողներն են, փող ու զենք տվողներն են, ապա իրենք նույնպես ահաբեկիչ են դառնում: Այս առումով աշխարհը շատ իներտ է, մտածում են՝ այդ չարիքն իրենց չի հասնի, բայց կհասնի, այն էլ ինչպես կհասնի:

– Փաստերն ուղարկվո՞ւմ են միջազգային կառույցներին:

– Իհարկե, մենք սեպտեմբերի 27-ից սկսած՝ պարբերաբար զեկույցներ ենք կազմում, առաջինն այն մասին էր, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, և Թուրքիան ներգրավված է, երկրորդը ահաբեկիչների ներգրավվածության մասին էր, հետո՝ արգելված զինատեսակների, քաղաքացիական բնակչությանը և լրագրողներին թիրախավորելու մասին: Փորձում ենք բացատրել, որ եթե հիմա հայկական բանակը հաջողություններ չունենա, հետո իրենց զինվորներն են մահանալու այս ահաբեկիչների դեմ պայքարում, և իրենց ձեռնտու է հայկական բանակի հաղթանակը, որպեսզի հետո ստիպված չլինեն իրենք կռվել ահաբեկիչների դեմ: Այս ահաբեկիչները վաղ թե ուշ հասնելու են Բրյուսել, Վաշինգտոն ու Մոսկվա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան