17 մլն 900 հազար եվրո արժողությամբ նոր վարկային համաձայնագիրը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ

Լուրեր

01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
01.04.2026 | 20:14
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
Բոլորը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց այս տարվա ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 17 մլն 900 հազար եվրո լրացուցիչ ֆինանսավորում: Նպատակը համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակի, օգտագործման և հասանելիության բարելավումն է:

Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Նրա խոսքով՝ սա բոլորովին նոր համաձայնագիր է և կարելի է գնահատել որպես նոր վարկ, չնայած նրան, որ այն իր բովանդակությամբ և կառուցվածքով շարունակությունն է արդեն գործող վերցված վարկերի։

«Ծավալը կկազմի 25,4 մլն, որից վարկային ռեսուրսը կլինի 17,9 մլն, Կառավարության համաֆինանսավորումը՝ 6,3 մլն և համայնքային ներդրումները՝ 1,1 մլն դոլարին համարժեք դրամ։ Այս ծրագիրը կունենա 3 բաղադրիչներ՝ օժանդակություն սոցիալ-տնտեսական զարգացման և կարողությունների զարգացմանը՝ տեղական մակարդակով, օժանդակություն միջհամայնքային զարգացումներին և նաև ինստիտուցիոնալ բարելավումներ համայնքներում, և տարածքային զարգացման հիմնադրամի ինստիտուցիոնալ ուժեղացում»,- մանրամասնեց փոխնախարարը։

Համաձայնագիրն արժանացավ հանձնաժողովի անդամների դրական եզրակացությանը և ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Անժելա Պողոսյան