ԱՄՆ-ը թուրք-սիրիական սահմանին ահաբեկիչների առաջնորդների է ոչնչացրել

Լուրեր

04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդների խմբի վրա, երբ վերջինները հանդիպում են անցկացրել Սիրիայի Իդլիբ քաղաքի մերձակայքում: Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բեթ Ռիորդանը: Ընդ որում, նա չի պարզաբանել, թե քանի մարդ է սպանվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

««Ալ-Քաիդա»-ի այս առաջնորդների չեզոքացումը խաթարելու է ահաբեկչական կազմակերպության՝ հետագայում գլոբալ հարձակումներ նախապատրաստելու և իրականացնելու հնարավորությունը, որոնք սպառնում են ԱՄՆ քաղաքացիներին, մեր գործընկերներին և անմեղ քաղաքացիական անձանց»,- ասվում է Ռիորդանի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, ըստ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության, հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքից, ինչի արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ այն զինյալը, որը նախկինում պատասխանատու է եղել «Իսլամական պետության» շարքերում անվտանգության համար: Զոհերի թվում նաև մեկ քաղաքացիական անձ կա, մի քանի մարդ վիրավորվել է:

Հարվածը, ըստ իրավապաշտպանների, հասցվել է այն ժամանակ, երբ զինյալները խնջույքի էին հավաքվել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Սալքին քաղաքին հարակից Ջաքարա գյուղում:

Տաթև Ֆռանգյան