Ադրբեջանը և Թուրքիան ամեն կերպ փորձում են Իրանին ներքաշել այս պատերազմի մեջ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հեղաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը միայն Արցախի կապիտուլյացիային է համաձայն։ Իսկապե՞ս այդչափ անելանելի է իրադրությունը, թե՞ դիվանագիտությունը դեռ իր խոսքը կասի։

– Ցավոք՝ համաձայն եմ, ես կուզեի համաձայն չլինել։ Բայց սրա մասին ես ինքս տարիներ ի վեր ասել եմ, և դա նկատելի էր արդեն 2000-ականների կեսից, երբ Ադրբեջանը սկսեց շատ ավելի նյութական միջոցներ ունենալ, շատ ավելի զենք գնել, իր հռետորաբանությունը փոխվեց, որն արտացոլվում էր քաղաքականության փոփոխության մեջ։ Հիմա, քանի որ Ալիևը մտել է մեծ պատերազմի մեջ, ակնհայտ է, որ իրեն պետք է հաղթանակ, և մեծ հաղթանակ։ Եթե դիվանագիտական ճանապարհով, այսինքն՝ հրադադար, զինադադար կնքվի, և դա տևական լինի, ինքը չի կարողանա արդարացնել այն հսկայական զոհերը և վնասները, որ կրել է։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ կա մեկ այլ երկիր՝ Թուրքիան, որը շատ ավելի շահագրգռված է, որպեսզի պատերազմը շարունակվի, որովհետև Թուրքիան, որպես գործիք օգտագործելով Ադրբեջանին, իր խնդիրներն է լուծում։ Հետևաբար, ես կարծում եմ՝ քանի դեռ կողմերից մեկը վերջնական ռազմական պարտություն չի կրել, ցավոք, դիվանագիտությունը չի կարող խնդիրներ լուծել։

– Այսինքն՝ այս իրավիճակը, Բաքվի արկածախնդրությունը դեռ երկար է շարունակվելու։

– Երկար չեմ կարող ասել՝ ինչքան, բայց շարունակություն ունենալու է։ Այսինքն՝ սա ոչ թե ժամանակի խնդիր է, այլ իրավիճակային, երբ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ կողմերից մեկը համոզվի, որ այլևս պատերազմն անիմաստ է դառնում։ Բայց հաշվի առնելով, որ երկու կողմերն էլ տրամադրված են բավական հաստատակամ և ունեն ռեսուրսներ, դեռևս կշարունակվի, քանի որ նաև հույս կա, որ երկրորդ, երրորդ երկրները կփորձեն իրենք միջամտել՝ կողմերին խաղաղություն պարտադրելու։

– Խաղաղություն պարտադրելու փորձեր՝ գոնե կրակի դադարեցման նպատակով, եղան։ Սակայն Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, Բաքվի «ձեռամբ», իրականություն չդարձավ, նույնը եղավ նաև կրակի դադարեցման մասին երկրորդ համաձայնության պարագայում։ Վաղը Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում են հանդիպումներ ունենալու իրենց ամերիկացի պաշտոնակցի հետ, սակայն՝ առանձին-առանձին։ Ամերիկյան քննարկումներից ի՞նչ ակնկալել այս իրավիճակում։

– Իհարկե՝ հերթական անգամ փորձ կարվի հրադադար կնքելու, ԱՄՆ-ն արդեն իսկ արտահայտվել է, որ ջանքեր պիտի գործադրեն և այլն։ Բայց ես չեմ կարծում, որ եթե ինչ-որ համաձայնության էլ գան, այն պահպանվի, որովհետև բացի նշածս հանգամանքից, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ուզում դա տեղի ունենա, այստեղ մեկ երկիր կա՝ Ռուսաստանը։ Մոսկվան ևս շահագրգռված չի, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադար հաստատվի, որովհետև Ռուսաստանի համար սա շատ մեծ իմիջային կորուստ կլինի։ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, որ Հարավային Կովկասի տեր ու տնօրենն ինքն է, թեև, ցավոք, Թուրքիայի պարագայում չի կարողանում դա ցույց տալ։ Թուրքերն ընդհանրապես խորը արհամարհանք են ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ և պնդում են իրենց ուզածը, այն է՝ Ռուսաստանին այս փուլում հավասար կարգավիճակ, որը ո՛չ մեզ, ո՛չ ռուսներին ձեռնտու չէ։ Կարծում եմ՝ նաև Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ։ Այսինքն՝ փորձ կարվի, բայց արդյունքի առումով հույսեր չունեմ առանձնապես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան